Սիլվին
Սիլվին՝ (sylvius - հոլանդացի, բժիշկ և քիմիկոս Ֆ․ Բոեի (1614-1672) լատինացված անունից), հալոգենների կարգի միներալ, քիմիական կազմը՝ KC1։ Պարունակում է 52,48% K, ինչպես նաև Br, J, NaCl և Fe2O3 խառնուրդներ։ Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Հալիտի, կառնալիտի հետ սովորաբար առաջացնում է հատիկային հոծ ագրեգատներ։ Կարծրությունը՝ 2, խտությունը՝ 1990 կգ/մ³, գույնը՝ սպիտակ (կաթնագույն է, երկաթի օքսիդի խառնուրդի դեպքում՝ կարմիր)։ Բնության մեջ հալիտի, կառնալիտի հետ նստում է աղաբեր հաստվածքներում՝ երբեմն առաջացնելով կալիումական աղերի խոշոր հանքավայրեր։ Սիլվինի հազվադեպ հանդիպող (ինչպես նաև արհեստական) թափանցիկ բյուրեղներն օգտագործվում են օպտիկայում։
Սիլվին | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | KCl |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 3.AA.20[1] |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ |
Մոոսի կարծրություն | 2[2] |
Ենթակատեգորիա | հալիտ միներալների խումբ[3][4] և halide class of minerals? |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ mineralienatlas
- ↑ https://www.handbookofmineralogy.org/pdfs/sylvite.pdf
- ↑ Kivet (фин.) — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2000. — P. 45. — ISBN 978-951-0-31579-8
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 368)։ |