Սիլուան Բադլին
Սիլուան Բադլին (ռուս.՝ Силуан Фемистоклович Балдин, հուլիսի 22 (օգոստոսի 3), 1879, Permsky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 28, 1961, Ճամայկա), ռուս ռազմական գործիչ, Ռուսական կայսերական բանակի գեներալ-մայոր։
Սիլուան Բադլին | |
---|---|
հուլիսի 22 (օգոստոսի 3), 1879 - ապրիլի 28, 1961 (81 տարեկան) | |
Ծննդավայր | Permsky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Ճամայկա |
Գերեզման | Novo-Diveevo Russian Orthodox Cemetery |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | Nicholas Academy of Engineering? |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Սիլուան Բադլինը ծնվել է 1870 թվականի հուլիսի 22-ին Պերմի նահանգի Մոտովիլիխինի գործարանում կոլեգիական քարտուղար Ֆեմիստոկլեյ Իվանովիչի և նրա կնոջ Կապիտոլինա Իվանովնայի ուղղափառ ընտանիքում[1] : Ռուսական կայսերական բանակի գնդապետ Մոդեստ Բալդինի եղբայրն է։
1887 թվականին ավարտել է Սիմբիրսկի կադետական կորպուսը, նույն տարվա սեպտեմբերի 1-ից անցել է ռազմական ծառայության։ Այնուհետև 1890 թվականին ավարտել է Նիկոլաևի ինժեներական ուսումնարանը, ստանալով պոդպորուչիկի կոչում ծառայության է անցել 13-րդ սակրավորական գումարտակում։ 1892 թվականին ստացել է պորուչիկի կոչում։ 1896 թվականի մայիսի դրությամբ ծառայել է 17-րդ սակրավորական գումարտակում։ 1896 թվականին ավարտել է Նիկոլաևի ռազմա-ինժեներական ակադեմիան, ուսման մեջ հաջողությունների համար ստանում է շտաբս-կապիտանի կոչում և փոխադրվում ռազմական ինժեներ։ 1897 թվականի օգոստոսից Սիլուան Բալդինը եղել է Նիկոլաևի ինժեներական ակադեմիայի և ուսումնարանի դասախոս։ 1898 թվականին ստացել է կապիտանի կոչում։ 1900 թվականին դարձել է Նիկոլաևի ինժեներական ակադեմիայի և ուսումնարանի հաստիքային դասախոս և այդ պաշտոնում ծառայել մինչև 1909 թվականը, 1902 թվականից` փոխգնդապետ, 1906 թվականին` գնդապետ։ 1909 թվականի մարտից եղել է Նիկոլաևի ինժեներական ակադեմիայի արտահաստիքային պրոֆեսոր, դասախոսություններ է կարդացել նաև Պետրոգրադի տեխնիկական ուսումնարանում։ 1914 թվականի օգոստոսից եղել է Գլխավոր ռազմա-տեխնիկական վարչության տեխնիկական կոմիտեի մշտական անդամ։ 1915 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բալդինը գործուղվում է Հյուսիս-Ամերիկյան Միացյալ Նահանգներ, որպես Ռուսական կայսերական բանակի համար ռազմական հանդերձանք գնող առաքելության ղեկավար։ 1917 թվականին վերադառնում է Ռուսաստան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո միանում է Սպիտակ բանակին։ 1918 թվականի հուլիսին Սիբիրյան բանակի զորամասերի կողմից Եկատերինբուրգը գրավելուց հետո, ծառայում է քաղաքի կայազորի շտաբում, իսկ նույն տարվա օգոստոսի 16-ից փոխադրվում է Սիբիրյան բանակի շտաբ։ Քաղաքացիական պատերազմից հետո, 1922-1925 թվականներին, գտնվել է վտարանդիության մեջ, Չեխոսլովակիայում[2]։ 1926 թվականից բնակվել է ԱՄՆ-ում, աշխատել է տարբեր ընկերություններում, որպես ինժեներ։ Եղել է ԱՄՆ-ում Ռուսական ակադեմիական խմբի և Ռուսական պատմական ընկերության անդամ[2] Написал несколько книг по инженерному делу. Умер на Ямайке[1]: Գրել է ինժեներական գործի վերաբերյալ մի քանի գրքեր։ Մահացել է Յամայկայում 1961 թվականի ապրիլի 28-ին։ Թաղված է Նյու-Յորք նահանգի Նովոդիվեևյան ուղղափառ եկեղեցու գերեզմանոցում։
ՊարգևներԽմբագրել
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1905)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1909)
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1912)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1914)
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1916)
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Արտաքին պատկերներ | |
---|---|
Семейное захоронение Балдиных в США |
ԱղբյուրներԽմբագրել
- Е. В. Волков, Н. Д. Егоров, И. В. Купцов. Белые генералы Восточного фронта Гражданской войны. М. Русский путь, 2003.
- Е. А. Александров. РУССКИЕ В СЕВЕРНОЙ АМЕРИКЕ. Биографический словарь.