Սիլկե Ռոտենբերգ (գերմ.՝ Silke Rottenberg, հունվարի 25, 1972(1972-01-25)[1][2], Օյսկիրխեն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է եկել Գերմանիայի հավաքականում։ Աշխարհի կրկնակի չեմպիոն (2003 և 2007), Եվրոպայի եռակի չեմպիոն (1997, 2001, 2005), Ամառային օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր (2000, 2004, 2008)[3]։

Սիլկե Ռոտենբերգ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1972(1972-01-25)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր Օյսկիրխեն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Սիլկե Ռոտենբերգը չորս տարեկանում սկսել է ֆուտբոլ խաղալ «Էնցեն-Դուրշևեն» թիմի կազմում։ Ի սկզբանե հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Միայն տասնվեց տարեկանում մարզիչը նրան խորհուրդ է տվել իրեն փորձել որպես դարպասապահ։ Իր ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են` «Գրյուն-Վայս Բրաուվայլեր»-ը (այժմ՝ «Քյոլն»-ը), «Շպորտֆրոյնդե»-ը, «Դույսբուրգ 2001»-ը, «Ֆրանկֆուրտ»-ը։ Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2008 թվականի դեկտեմբերի 10-ին վնասվածքի պատճառով[4]։

Հավաքականում խմբագրել

1993 թվականի ապրիլի 7-ին ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշեց ԱՄՆ-ի դեմ խաղում։ Վերջին հանդիպումը հավաքականում անցկացրել է 2008 թվականի մայիսի 29-ին Ուելսի հավաքականի հետ[5]։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն (2003 և 2007), Եվրոպայի եռակի չեմպիոն (1997, 2001, 2005), Ամառային օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր (2000, 2004)[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Հավաքականում խմբագրել

  • Աշխարհի առաջնության հաղթող (2) 2003, 2007
  • Եվրոպայի առաջնության հաղթող (3) 1997, 2001, 2005
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2) 2000, 2004
  • Ալգարվեի գավաթի հաղթող (1) 2006

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլկե Ռոտենբերգ» հոդվածին։