Սիդնի Պատրիկ Քրոսբի (անգլ.՝ Sidney Patrick Crosby, օգոստոսի 7, 1987(1987-08-07)[1], Cole Harbour, Հալիֆաքս, Կանադա[2]), կանադացի պրոֆեսիոնալ հոկեյիստ, կենտրոնական։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Պիցբուրգ Փինգուինս» ակումբում՝ որպես թիմի ավագ[3]։

Քրոսբին 2019 թվականին
Ծնվել էՍիդնի Պատրիկ Քրոսբի
Sidney Patrick Crosby
օգոստոսի 7, 1987 (36 տարեկան)
Կանադա Հալիֆաքս, Նոր Շոտլանդիա, Կանադա
ՄականունՍիդ տղա
(Sid the Kid)
ԱզգությունԿանադա Կանադացի
Հասակ1,80 մ
Քաշ91 կգ
ԴիրքԿենտրոնական
ԲռնվածքՁախ
ԼիգաNHL
ԱկումբԱմերիկայի Միացյալ Նահանգներ Պիցբուրգ Փինգուինս
NHL դրաֆթ2005 / 1-ին ընտր.
Դրաֆթի ակումբՊիցբուրգ Փինգուինս
Ակտիվ շրջան2005-այժմ
Նշմարելի ակումբ(ներ)Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պիցբուրգ Փինգուինս

Ծնվել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում։ Ավագ դպրոցում և կրտսեր առաջնությունում ունեցած հաջող սիրողական կարիերայից հետո ընտրվել է Հոկեյի ազգային լիգայի 2005 թվականի դրաֆթի առաջին իսկ ընտրությամբ՝ «Պիցբուրգ Փինգուինսի» կողմից։ Երկու մրցաշրջան անց, 20 տարեկան հասակում ընտրվել է որպես թիմի ավագ (ամենաերիտասարդը լիգայի պատմության մեջ)[3]։

2009 թվականին նվաճել է Սթենլիի գավաթը։

Ակումբային կարիերայից զատ, հանդիսանում է նաև Կանադայի հոկեյի ազգային հավաքականի ավագը։ Ազգային հավաքականի կազմում Քրոսբին նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ 2010 թվականի Վանկուվերի և 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 https://www.nhl.com/player/8471675
  3. 3,0 3,1 3,2 «Սիդնի Քրոսբի. կենսագրություն». «biography.com».

Արտաքին հղումներ

խմբագրել