Սիբեխ
Սիբեխ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Falcaria L.
Riv. Fabr., 1759, nom. cons.
|
||||||||||||
Միակ տեսակ | ||||||||||||
|
Սիբեխ (լատին․՝ Falcaria), սվեղ, սագի տոտիկ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4 (այլ տվյալներով՝ 5-6) տեսակ։
Տարածում
խմբագրելՀայտնի է սիբեխի 5 տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում և Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի կիսաանապատային, անապատային և տափաստանային գոտիների քարքարոտ և չոր լեռնալանջերում աճում է սովորական սիբեխ (F․ vulgaris)։ Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով Սիբեխի բնական պաշարները Հայաստանում զգալիորեն նվազել են։ Արարատի շրջանի աղի ճահճուտներում հանդիպում է Սիբեխի ևս մեկ տեսակ՝ F․ falcarioides-ը, որը բացառիկ արժեքավոր բույս է և գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։
Հայաստանում՝ 2 տեսակ՝
- Սիբեխ սովորական (F. vulgaris)
- Ս. սիբեխանման (F. falcarioides)։
Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց, չոր լանջերին, անտառեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտում ցանքերը։
Երկրորդը հանդիպում է միայն Արարատ քաղաքի (Արարատի մարզ) շրջակայքում և Մեծամոր գետի ափերին (Արմավիրի մարզ)։ Աճում է խոնավ մարգագետիններում, աղի ճահճուտներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՎերջինս երկամյա, մերկ խոտաբույս է։ Արմատը հաստ է, իլիկաձև, ցողունը՝ 40-60 սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված։ Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, թխականաչ, բարձրությունը՝ 20-60 սմ։ Տերևները թխակապտավուն են, կաշեկերպ, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև, հատված խոշոր գծային նշտարաձև մասերի, վերինները՝ փոքր, կազմված ոչ մեծ ծոցից և 3 կամ ավելի մասերի հատված փոքր թիթեղից։ Ծաղկաբույլը հովանոց է։
Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ։ Ծաղիկները սպիտակ են, պտուղը երկարավուն է՝ կողքերից սեղմված։ Պտուղը մանր, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն երանգով սերմ է։
Կիրառություն
խմբագրելՄատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ (թարմ և թթու դրած վիճակում)։
Դասակարգում
խմբագրելՏաքսոնոմիա
խմբագրելՍիբեխի դասը մտնում է Falcaria ենթաընտանիքի, հովանացավորներ (Apiaceae) ընտանիքի (Caryophyllales) կարգի մեջ։
ավելի քան 28 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | e1 | |||||||||||||||
կարգ Հովանոցավորներ | ենթաընտանիք Falcaria | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
ընտանիքի Նեխուրազգիներ | e2 | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
Ավելի քան 25 տեսակ | f2 | ||||||||||||||
Տեսակներ
խմբագրել- Bunium falcaria M.Bieb.
- Carum falcaria Lange
- Critamus agrestis (Hoffm.) Besser
- Critamus falcaria (L.) Rchb.
- Drepanophyllum agreste Hoffm.
- Drepanophyllum falcaria (L.) Desv.
- Drepanophyllum sioides (Asch.) Wibel
- Falcaria agrestis (Hoffm.) Sweet
- Falcaria falcaria (L.) H.Karst.
- Falcaria glauca Dulac
- Falcaria neglectissima Klokov
- Falcaria persica Stapf & Wettst.
- Falcaria rivini Host
- Falcaria serrata St.-Lag.
- Falcaria sioides Asch.
- Helosciadium falcaria Hegetschw.
- Prionitis falcaria Dumort.
- Prionitis falcata Delarbre
- Seseli falcaria Crantz
- Sium falcaria L.
- Sium falcatum Dubois[1]
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.: Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2003. — Т. 2. Покрытосеменные (двудольные:раздельнолепестные). — С. 665. — ISBN 5-87317-128-9
- Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения։ Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.։ Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբեխ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբեխ» հոդվածին։ |