Սթիվ Բայերս
Սթիվ Բայերս (անգլ.՝ Steve Byers, դեկտեմբերի 31, 1979[1], Սքարբորո, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան։ Հայտնի է դարձել «Աստվածների պատերազմը. Անմահները» ֆիլմում մարմնավորած Հերակլի կերպարով (2011 թվական)։ Գլխավոր դերով հանդես է եկել «Սլեշեր» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։
![]() | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1979[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Սքարբորո, Օնտարիո, Կանադա |
Կրթություն | Արևմտյան Օնտարիոի համալսարան և Unionville High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող |
Կյանք և կարիերաԽմբագրել
Ծնվել և մեծացել է Սկարբո քաղաքում, Կանադայում։ Սովորել է Հյուսիսային Օնտարիոյի համալսարանում։ Դերասանական կարիերայի սկզբում Բայերսը նկարահանվել է Ուվե Բոլի երկու ֆիլմերում՝ «Ամերիկայի սիրտը» և «Մահացածների տունը», իսկ 2006-2007 թվականներին խաղացել է Ջեյսոն Տաների «Ֆեկլոն Բիչ» կանադական սերիալում։ 2007 թվականին, սերիալի ավարտից հետո, մարմնավորել է «Նետված է մեռնելու» սարսափ ֆիլմի գլխավոր դերերից մեկը[2]։ 2011 թվականին նա մարմնավորել է Հերակլի դերը՝ հոլիվուդյան «Աստվածների պատերազմ. «Անմահները» ֆիլմում։ 2013 թվականին նա գլխավոր դեր է ստանում Hallmark հեռուստաընկերության «Catch a Christmas Star» ֆիլմում[3]։ 2016 թվականին Բայերսը միացել է «Սլեշեր» հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմին[4]։
Անձնական կյանքԽմբագրել
2001 թվականի հունիսի 4-ին ամուսնացել է Ջենիֆեր Ստիդի հետ։ Զույգն ունի 2 երեխա։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
2000 | Առաջին ալիք | First Wave | Բուժակ |
2002 | Ամերիկայի սիրտը | Heart of America | Ջեֆ |
2002 | Քերրի | Carrie | Ռոյ Էվարթս |
2003 | Մահացածների տունը | House of the Dead | Մեթ |
2004 | Ջոն Դոու | John Doe | Թինեյջեր |
2004 | Իքս մուտանտներ | Mutant X | Լեո Պիրս |
2006-2007 | Ֆելկոն Բիչ | Falcon Beach | Ջեյսոն Թաներ |
2007 | Երկդեմ մարդասպան | My Daughter's Secret | Բրենդ |
2007 | Նետված է մեռնելու | Left for Dead | Ջորդան Սենթ Կլեռ |
2009 | Հանցագործության տեղը՝Մայամի | CSI: Miami | Թայլեր Մար |
2010-2011 | Սմոլվիլի գաղտնիքը | Smallville | Դեսադ |
2011 | Աստվածների պատերազմ.անմահները | Immortals | Հերակլ |
2012 | Հիշել ամենը | Total Recall | Hauser Cover Identities |
2012 | Ամեն ինչ դժվար է Լոս-Անջելեսում | The L.A. Complex | Գրեյ Սանդերս |
2012 | Ալֆա մարդիկ | Alphas | Ջոն Բենեթ |
2013 | Catch a Christmas Star | Քրիս Մարշալ | |
2014 | Rocky Road | Ռիկ Ջոնսոն | |
2014 | Վիճակախաղ | The Lottery | Լյուկ |
2015 | Ճիրանների մեջ | Gridlocked | Սքոթ Քելոուեյ |
2015-2016 | Մարդը բարձր ամրոցում | The Man in the High Castle | Լոուրենս Քլեմ |
2016 | Սլեշեր | Slasher | Քեմ Հենրի |
2017 | Կոմատոզնիկներ | Flatliners | Սեմ |
ՏեսախաղերԽմբագրել
Տարի | Անգլերեն անվանում | Դեր |
---|---|---|
2014 | Assassin's Creed: Единство | Շարժումների գրավում ( ինչպես նաև հնչյունավորել է D LC Dead Kings արշավանավի դերը) |
2014 | Far Cry 4 | Շարժումների գրավում |
2016 | Tom Clancy's The Division | լրացուցիչ հնչյունավորում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «What Are They Up To? Falcon Beach's Steve Byers»։ buddytv.com։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016
- ↑ «Steve Byers of "Catch a Christmas Star" Talks about Marriage, Romance, & Family»։ immortalswriter.blogspot.ca։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016
- ↑ «Steve Byers Talks Slasher [Exclusive] - The Televixen»։ The Televixen։ մայիսի 20, 2016։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016