Սզնի մուգ արնագույն

բույսերի տեսակ
Սզնի մուգ արնագույն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սզնի
Տեսակ Սզնի մուգ արնագույն
Լատիներեն անվանում
Crataegus atrosanguinea


Սզնի մուգ արնագույն (լատին․՝ Crataegus atrosanguinea), վարդազգիների ընտանիքի, սզնի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ ծառ է՝ 10-12 մ բարձրությամբ և 10-20 սմ բնի տրամագծով։ Ճյուղերը մոխրագույն են, երիտասարդ ընձյուղները մերկ։ Փշերը սակավաթիվ են կամ ընդհանրապես բացակայում են։ Տերևները լայն ձվաձև են, կազմված 7 (հազվադեպ 5) բաժիններից, որոնք սրածայր են, ամբողջաեզր կամ թույլ արտահայտված ատամնաեզր, 5-8 սմ երկարությամբ, գրեթե մերկ (նոր բացվելիս որոշ չափով մազմզուկապատ են), բաց կապտականաչ։ Ծաղկաբույլերը տերևներից երկար չեն, մինչև 8 սմ տրամագծով, մերկ։ Ծաղիկներն ունեն մինչև 2 սմ տրամագիծ, սռնակների թիվը հասնում է 2-ի։ Պտուղը գնդաձև է, 1,2-1,8 սմ տրամագծով, մուգ արնակարմիր, բավականին մսալի և հյութալի, 2 կորիզներով։ Ծաղկում է հունիսին, պտուղները ուտելի են, հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում և Իրանում։ Մեր հանրապետության սահմաններում հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, ցածրադիր շրջաններում, լեռնային գետերի կիրճերում, թփուտներում, չոր լանջերի վրա։

Կիրառություն խմբագրել

Բավականին դեկորատիվ և արժեքավոր ծառատեսակ է, որն արժանի է լայն ուշադրության։ Էկոլոգիական խումբը՝ IX: Մշակության հավանական շրջանները՝ Յա, 7-14, 17-32[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 378։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի մուգ արնագույն» հոդվածին։