Սզնի Շրադերի

բույսերի տեսակ
Սզնի Շրադերի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սզնի
Տեսակ Սզնի Շրադերի
Լատիներեն անվանում
Crataegus schraderiana Ldb


Սզնի Շրադերի լատին․՝ (Crataegus schraderiana Ldb) ), նոճազգիներ ընտանիքի, սզնի ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ թուփ է 2-2,5մ բարձրությամբ։ Ընձյուղները մազմզուկապատ են։ Կեղևը մուգ մոխրագույն է։ Փշերը սակավաթիվ են, 0,5-1,0սմ երկարությամբ։ Տերևները մուգ կանաչ են, վերևից փայլուն, ցրված մազմզուկապատ, ներքևի կողմից խիտ մազմզուկապատ, նեղ սեպաձև հիմքով և երկար բլթակներով։ Ծաղկաբույլերը փոքր-ինչ սեղմված են։ Պտուղը բալակարմիր է, համարյա կլոր, 4-5, հազվադեպ 3-2 կորիզներով։ Տարածված է Կովկասում Ղրիմում, Հարավային Եվրոպայում։ Հայաստանում աճում է Զանգեզուր լեռում (սահմանափակ քանակությամբ), միջին լեռնային գոտու կաղնեբոխային անտառների եզրերին, քարքարոտ թեքությունների վրա։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Կովկասում Ղրիմում, Հարավային Եվրոպայում, Զանգեզուրում։

Կիրառություն

խմբագրել

Էկոլոգիական խումբը՝ VIII: Մշակության հավանական շրջանները Յա, 8, 12—13, 17-28, 31-32[1]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 382։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի Շրադերի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի Շրադերի» հոդվածին։