Սերո Անտոնյան

հայ բանաստեղծ, բանաստեղծ

Սերո Սահակի Անտոնյան (նոյեմբերի 3, 1935(1935-11-03), Բարեկամավան, Նոյեմբերյանի շրջան - սեպտեմբերի 30, 2013(2013-09-30), թաղված է Բագրատաշեն գյուղում), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։

Սերո Անտոնյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1935(1935-11-03)
ԾննդավայրԲարեկամավան, Նոյեմբերյանի շրջան
Վախճանվել էսեպտեմբերի 30, 2013(2013-09-30) (77 տարեկան)
ԳերեզմանԲարեկամավան
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1959)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՎՊՀ
Սերո Անտոնյան Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Դոստլու (այժմ՝ Բարեկամավան, Տավուշի մարզ) գյուղում։ 1955 թվականին տեղափոխվել է Կիրովական և 1957 թվականին ավարտել տեղի բժշկական տեխնիկումը։ 1959 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1965-1972 թվականներին աշխատել է Կիրովականի բարձրագույն դպրոցի ու գիտական հիմնարկների աշխատողների միության տան տնօրեն։ 1970-1976 թվականները սփյուռքահայ գրականություն է դասախոսել Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։ Եղել է միջնակարգ դպրոցի տնօրեն[1]։

Ս. Անտոնյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Բարի լույս, Երևան, «Հայաստան», 1965, 61 էջ։
  • Զուլալ աղբյուր, Երևան, «Հայաստան», 1974, 102 էջ։
  • Աստղետ ամառ, Երևան, «Սովետական գրող», 1980, 84 էջ։
  • Նշենի, Երևան, «Սովետական գրող», 1985, 172 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 49-50.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերո Անտոնյան» հոդվածին։