Սերխիո Էսկուդերո

իսպանացի ֆուտբոլիստ

Սերխիո Էսկուդերո (իսպ.՝ Sergio Escudero Palomo, սեպտեմբերի 2, 1989(1989-09-02)[1][2], Վալյադոլիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Սևիլյայի» կազմում։

Սերխիո Էսկուդերո
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1989(1989-09-02)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրՎալյադոլիդ, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
Sergio Escudero Palomo Վիքիպահեստում

ԿարիերաԽմբագրել

Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում իր դեբյուտը Սերխիոն կատարել է 2008 թվականին «Ռեալ Մուրսիայի» կազմում՝ «Սալամանկայի» դեմ խաղում (2:2)։

2010 թվականին 2.5 միլիոն եվրոյի դիմաց Սերխիոն տեղափոխվել է գերմանական «Շալկե 04»։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր[3]։ Թիմի կազմում իր դեբյուտը կատարել է 2010 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Ապոելի» դեմ խաղում։

2013 թվականի հունվարի 25-ին Սերխիոն վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Խետաֆե»[4][5]։

2013 թվականի հուլիսի 11-ին «Խետաֆեն» 500 հազար եվրոյով գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։ Իսպանացին թիմի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր[6][7]։

2015 թվականի հուլիսի 3-ին Էսկուդերոն պայմանագիր է կնքել «Սևիլյա» հետ[8]։

ՁեռքբերումներԽմբագրել

  «Շալկե 04»
  • Գերմանիայի գավաթակիր - 2010-2011
  • Գերմանիայի սուպերգավաթակիր - 2011

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել