Սերինե (Սերինե Մովսեսի Ավագյան, օգոստոսի 15, 1896(1896-08-15), Արճակ, Իփեքյոլու, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 25, 1971(1971-12-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, բանասաց, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943 թվականից։ Գրական անուն է դարձրել իր անունը՝ Սերինե։ Հանդես է եկել նաև Արճակեցի և Եղունիկ ծածկանուններով։

Սերինե
Սերինե Մովսեսի Ավագյան
Ծնվել էհունվարի 15, 1896
Ծննդավայրգ.Արճակ, Վանի նահանգ (Արևմտյան Հայաստան)
Մահացել էդեկտեմբերի 25, 1971
Մահվան վայրԵրևան (Հայաստան)
Մասնագիտությունբանաստեղծ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Արճակ գյուղում։ Սովորել է Վանի Արարք թաղամասի դպրոցում։ 1915-1918 թվականներին ապրել է Բաքվում, 1918-1920 թվականներին՝ Աստրախանում։ 1920 թվականին տեղափոխվել է Երևան և գործուն մասնակցություն ունեցել Հայաստանի գավառների հասարակական կյանքին։ Որպես որբանոցի կառավարիչ աշխատել է Արտաշատի, Քանաքեռի, Ծաղկաձորի մանկատներում։ Անտիպ են մնացել Սերինեի «Իմ երկրային ուղին» ինքնակենսագրական վեպը, «Ուղտալեռան եղնիկ» պոեմը, «Արճակի հրեղեններ» լեգենդը և այլ գործեր։ Մահացել է Երևանում[1]։

Սերինեի երկերի մատենագրություն խմբագրել

  • Հազարան բլբուլ (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1944, 80 էջ։
  • Հազարան բլբուլ (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1959, 95 էջ։
  • Հայ ազգագրություն և բանահյուսություն, պրակ 8 (պրակն ամբողջովին նվիրված է Արճակի ազգագրությանը, որի հեղինակն է Սերինեն), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1978, 188 էջ։
  • Իմ «երկրային» ուղին (ինքնակենսագրական վեպ), Երևան, «Սովետական գրող», 1983, 312 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 509.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերինե» հոդվածին։