Սերժ (Պերճ) Մալումյան (ֆր.՝ Berj (Serge) Maloumian, 1921, Աթենք, Հունաստան - 1975, Փարիզ, Փարիզի շրջան), ֆրանսահայ կինոբեմադրիչ։

Սերժ Մալումյան
Ծնվել է1921
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել է1975
Մահվան վայրՓարիզ, Փարիզի շրջան
Քաղաքացիություն Հունաստան
Մայրենի լեզուհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1921 թվականին, Աթենքում, մարզիկ և վնասվածքաբան Մկրտիչ Մալումյանի ընտանիքում։ Վաղ տարիքից բանկվել է Ֆրանսիայում, ավարտել է Սևրի Սամուել Մուրատյան վարժարանը։ Ուսանել է օդուժի դպրոցում, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել Շառլ դը Գոլի բանակում։ Արժանացել է «Պատերազմի խաչ» շքանշանին։ Մասնագիտությամբ երաժիշտ՝ 1940-ականներին Սերժ Մալումյանն աշխատել է ջազային երաժշտության բնագավառում, համագործակցել ֆրանսիական ջազի անվանի վարպետներ Ալեքս Կոմբելի, Ջանգո Ռայնահարտի, Անդրե Էքյանի հետ։ 1943 թվականից, ուղղաթիռից կախված, նկարահանել է Ֆրանսիայի զանազան վայրերը։ 1949 թվականին հիմնադրել է «Սերժ Մալումյան պրոդյուկսիոն» կինոընկերությունը։ «Ֆրանսիան երկնքից դիտված» ֆիլմաշարը նրան միջազգային ճանաչման է արժանացրել, այն դիտել են միլիոնավոր հանդեսատեսներ, ստացել է 12 միջազգային մրցանակ «նաև երկու Օսկար», վերանկարահավել է 6600 օրինակ, թարգմանվել է 13 լեզուներով։

  «Պարոն, մեծագույն անկեղծությամբ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ Դուք ուղարկել եք ինձ Ձեր իրագործած ութ ֆիլմերը «Ֆրանսիան երկնքից դիտված» թեմայով։ Երբ ազատ ժամանակ ունենամ` անպայման կդիտեմ։ Սակայն ես արդեն գիտեմ, որ գործ ունենք հետաքրքիր և բարձրորակ ստեղծագործության հետ»։ Շառլ դը Գոլ։ 1968 թվական, դեկտեմբերի 6։  

Սերժ Մալումյանը ինքնաթիռով 500 և ուղղաթիռով 3000 ժամ է ծախսել՝ նկարահանելու համար իր մեծագույն «սերը»` Ֆրանսիան, որը նրա համոզմամբ` կինոյի աստղերից ամենամեծն է և ամենագեղեցիկը։ 1961 թվականից սկսած, նա շրջան առ շրջան նկարահանել է Ֆրանսիայի ողջ տարածքը՝ թռչելով 10-ից մինչև 4800 մետր բարձրության վրա, հաճախ ուղղաթիռից կախված։

  Դատարկության մեջ կախված լինելը հոգնեցուցիչ է, սակայն վերևում ես երջանիկ էի»։ Ես Ֆրանսիայի առաջին արբանյակն եմ։  

Տասը տարի շարունակ Ֆրանսիան երկնքից նկարահանելու նվիրական իղձը փայփայելուց հետո Սերժ Մալումյանը վերջապես ձեռնամուխ է եղել այդ յուրօրինակ գաղափարն իրականացնելուն՝ սկսելով Բրետո նահանգից։ Ուսումնասիրելով այդ նահանգի պատմությունը և տնտեսությունը՝ չորս ամիս նա նկարահանել է նահանգը «Ալուետ» 2 ուղղաթիռով։ Ֆիլմն առաջինը դիտել են նահանգապետը ևՇառլ դը Գոլը։ Քաջալերված՝ Մալումյանը տարեցտարի ժապավեն է դրոշմել Ֆրանսիայի բոլոր անկյունները։

  Անկախ նրանից, որ Ֆրանսիան հյուրընկալել է իմ ծնողներին, ես սիրում եմ այս երկիրը, որովհետև նա գեղեցիկ է, ավելի քան որևէ երկիր։ Այստեղ մենք ունենք Ֆլորիդա` Լազուրի ափում, Հիմալայներ` Ալպերում, անապատ Կոսսում և Փարիզ, որ գոյություն չունի ուրիշ ոչ մի տեղ։  

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Ժան-Բատիստ Մալումյան
  • մայրը՝ Վիկտորիա Շահինյան
  • Եղբայրները՝ Նիկ (Միհրան) և Արման Մալումյաններ

Նա ամուսնացած է եղել Քրիստիան անունով մի ֆրանսուհու հետ, որը տիրապետել է հայերենի։ Ունեցել է երեք զավակ՝ Վալերի, Վերոնիկ և Վենսան։

Մահը խմբագրել

Ցավոք օդային նկարահանումները քայքայել են նրա առողջությունը, ցրտահարվել են ոտքերը, և 1975 թվականի հունվարին նա վախճանվել է փորամաշկի հիվանդությունից։ Անավարտ է մնացել նրա «Երկնքով առլեցուն սիրտը» շարժանկարը, որ պատմում է երիտասարդ հիփի ամուսինների մասին։ Սերժ Մալումյանը թաղվել է էվր փոքրիկ գյուղում։

Աղբյուրներ խմբագրել