Սերգեյ Անդրեյի (Մամբրեի) Օգանով (փետրվարի 23, 1921(1921-02-23), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - նոյեմբերի 18, 1941(1941-11-18), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային միության հերոս (1943 թվական,փետրվար 22 ետմահու), լեյտենանտ։

Սերգեյ Օգանով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1921(1921-02-23)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 18, 1941(1941-11-18) (20 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄեծ Սալա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս և Լենինի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարանը (1941)։ 1941 թվականի հուլիսին 317-րդ հրաձգային դիվիզիայի 606-րդ գնդի կազմում, որպես հրետանային մարտկոցի հրամանատար, մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Ուկրաինայի պաշտպանությանը։ 1941 թվականի նոյեմբերին Օգանովի 16 մարտիկներից բաղկացած մարտկոցը Դոնի Ռոստովի մատույցներում՝ Մեծ Սալա գյուղի մոտ ոչնչացրել է գերմանական 30 տանկ։ Այդ մարտում զոհվել են մարտկոցի բոլոր հրետանավորները։ Ցուցաբերած խիզախության և արիության համար Օգանովը արժանացել է հերոսի կոչման։ Հետագայում զոհվածների աճյունները տեղափոխվել են Մեծ Սալա, որտեղ նրանց շիրիմի վրա գյուղի աշխատավորների միջոցներով կառուցվել է հուշարձան։

Հիշատակ խմբագրել

ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի 1966 թվականի ապրիլի 12-ի հրամանով Խորհրդային միության հերոս Օգանովի անունը հավերժ գրանցվել է Թբիլիսիի Բաքվի 26 կոմիսարների անվան հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի ցուցակում։

Երևանի քաղսովետի 1982 թվականի փետրվարի 3-ի N 3/16 որոշմամբ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի նորակառույց Շահումյանի շրջանում (հետագայում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) Սերգեյ Օգանովի անունով են կոչվել հարավարևմտյան թաղամասի (այժմ՝ Զորավար Անդրանիկի թաղամաս) 15Ա և 16 նախագծային անվամբ փողոցները՝ որպես մեկ փողոց (Օգանովի, և ոչ՝ Օհանովի, փողոց)՝ սկսած գուսան Շերամի փողոցից մինչև անասնապահական ֆերմաներ։ Հետագայում փողոցի շուրջ ձևավորվել են Ա1, Ա2 և Ա3 թաղամասերը։

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 537