Սերգեյ Օբրազցովի հուշարձան

հուշարձան Մոսկվայում

Սերգեյ Օբրազցովի հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Образцову), խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր, հրապարակախոս, թատերական գործիչ Սերգեյ Օբրազցովի հուշարձանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Տեղադրվել է 2006 թվականին Կենտրոնական ակադեմիական տիկնիկային թատրոնի մոտ։

Picto infobox architecture.png
Սերգեյ Օբրազցովի հուշարձան
Памятник Сергею Образцову - panoramio.jpg
Սերգեյ Օբրազցովի հուշարձանը
Կոորդինատներ55°46′25″ հս․ լ. 37°36′49″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2006
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԱլեքսանդր Բելաշով
Ներկա վիճակըԿանգուն
Սերգեյ Օբրազցովի հուշարձանը և Կենտրոնական ակադեմիական տիկնիկային թատրոնի շենքը

Բացման արարողությունԽմբագրել

Բացումը կատարվել է երկու հոբելյանների՝ Օբրազցովի 105-ամյակի և թատրոնի 75-ամյակի կապակցությամբ։ Արարողությանը ներկա են եղել ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Անդրեյ Բուսիգինը, Ռոսկուլտուրայի ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Սամոյլովը, Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Լյուդմիլա Շվեցովան, ՌԴ Պետական դումայի մշակույթի կոմիտեի նախագահ Իոսիֆ Կոբզոնը, կինոռեժիսոր Եվգենի Գերասիմովը և այլ արվեստագետներ ու հասարակության անդամներ[1][2][3]։

ՊատմությունԽմբագրել

Քանդակը ստեղծվել է 2001 թվականին քանդակագործ Ալեքսանդր Բելաշովի կողմից, թատրոնի միջոցներով։ 2004 թվականին նրա ղեկավարությունը դիմել է հուշարձանի կառուցման խնդրանքով։ Տեղադրման թույլտվության կարգադրությունը ստորագրվել է նույն թվականին, սակայն հուշարձանը տեղադրվել է միայն երկու տարի անց։ Ճարտարապետական գրանիտե մանրամասերի, շինարարական աշխատանքների և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորվել են քաղաքային բյուջեից[4][5][6]։

ՆկարագրությունԽմբագրել

Քանդակը պատրաստվել է անցյալ դարի կեսերին քանդակագործ Իլյա Սլոնիմի կողմից ստեղծված ճենապակյա արձանիկի նմուշով։ Բրոնզե հուշարձանը, որը տեղադրվել է գրանիտե պատվանդանի վրա, ռեժիսորին պատկերում է ամբողջ հասակով։ Աջ ձեռքում նա պահում է իր սիրելի համերգային ներկայացման՝ «Արտասովոր համերգի» հերոսուհի Կարմենի տիկնիկը[4][7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Пресс-служба Минкультуры РФ (2008-06-07)։ «В Москве открыт памятник Сергею Образцову»։ Утро։ Վերցված է 2018-10-15 
  2. «У Театра кукол открывают памятник Образцову»։ Телекомпания НТВ։ 2006-06-01։ Վերցված է 2018-10-15 
  3. Арина Богдан (2006-06-01)։ «Памятник Сергею Образцову откроют на Садовом Кольце»։ Государственный интернет-канал «Россия»։ Վերցված է 2018-10-15 
  4. 4,0 4,1 Голдовский, 2017
  5. «Сергею Образцову поставят памятник»։ РИА Новости։ 2003-07-24։ Վերցված է 2018-10-15 
  6. «Памятник Сергею Образцову установят в Москве в 2004 году»։ ИА «Росбалт»։ 2003-07-26։ Վերցված է 2018-10-15 
  7. «В Москве откроют памятник Сергею Образцову»։ Радиостанция «Эхо Москвы»։ 2006-05-28։ Վերցված է 2018-10-15 

ԳրականությունԽմբագրել