Սերգեյ Կոստանդինի Քեչեկ (հոկտեմբերի 9, 1941(1941-10-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, պրոֆեսոր (2006), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2012)։

Սերգեյ Քեչեկ
Ծնվել էհոկտեմբերի 9, 1941(1941-10-09) (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Քեչեկը ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում։ 1959 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը (դասատուներ՝ Է. Ոսկանյան, Կ. Մալխասյան), 1964 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը (Ռ. Անդրիասյանի, Յ. Հայրապետյանի դասարաններ)։

1963-1964 թվականներին դասավանդել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան դպրոցում (1982-1995 թվականներին եղել է նաև տնօրեն), 1964-1982 թվականներին՝ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1967-1970 թվականներին՝ Կ. Սարաջևի անվան երաժշտական դպրոցում (նաև տնօրեն), 2015 թվականից՝ Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 1967-1985 թվականներին և 1987 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։

Կազմել է «Հայ կոմպոզիտորների դաշնամուրային անսամբլներ» (1982) ձեռնարկը, խմբագրել և գրախոսել է Յ. Զարգարյանի «Դաշնամուրային մանկավարժություն» (1989) գիրքը, «Երաժշտական մտքի ռիթմիկ գործոնը» (1994) մեթոդական ձեռնարկը, խմբագրել «Պիանիզմի սկիզբը» (1997) աշխատությունը, գրախոսել «Դաշնամուրի մեթոդիկա» (2001) ձեռնարկը։

Պարգևներ խմբագրել

  • 2009 – Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ,
  • 2011 – ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ[1],
  • 2012 – Ա. Բաբաջանյանի հիմնադրամի ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։