Սերգեյ Վակուլենկո

ուկրաինացի ֆուտբոլիստ

Սերգեյ Նիկոլաևիչ Վակուլենկո (ուկրաիներեն՝ Сергій Миколайович Вакуленко, սեպտեմբերի 7, 1993(1993-09-07)[1], Խարկով, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Սերգեյ Վակուլենկո
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 7, 1993(1993-09-07)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Խարկով, Ուկրաինա
Դիրք պաշտպան

Խաղային կարիերա խմբագրել

Վակուլենկոն Խարկովի ֆիզիկական կուլտուրայի ուսումնարանի և Դոնեցկի «Շախտյորի» սան է։ «Շախտյորի» ակադեմիան ավարտելուց հետո հանդես է եկել նրանց պատանեկան (2009-2014, 68 խաղ, 12 գոլ) և երիտասարդական (2012-2013, 2 խաղ) թիմերում, ինչպես նաև «Շախտյոր-3»-ում (2010-2011, 27 խաղ, 5 գոլ)[2]։

2014 թվականի դեկտեմբերի 31-ին Մարիուպոլի «Իլյիչյովեցի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Պավլովը հեռախոսազրույցում Վակուլենկոյին առաջարկել է աշխատել իր ղեկավարությամբ։ Ցանկանալով հանդես գալ Պրեմիեր լիգայի թիմում՝ ֆուտբոլիստը հավաքի է մեկնել մարիուպոլցիների հետ, որից հետո պայմանագիր է կնքել այդ թիմի հետ[3]։ Բարձրագույն դիվիզիոնում Վակուլենկոն նորամուտը նշել է 2015 թվականի փետրվարի 27-ին Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ արտագնա խաղում։ Նոր թիմում Վակուլենկոն սկսել է իր ելույթները կիսապաշտպանի դիրքում, բայց ժամանակի ընթացքում տեղափոխվել է պաշտպանություն, որտեղ դարձել է առաջատար[4]։ Մինչև մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստը «Իլյիչյովեցի» կազմում առանց փոխարինման 11 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում։ Ամառային արտամրցաշրջանում նրա թիմը առաջին լիգա անցնելուց հետո գլխավորում էր Վալերի Կրիվենցովը։ «Իլիչյովեցը» համալրվել է մի շարք նոր ֆուտբոլիստներով, որից հետո 21-ամյա Վակուլենկոն դարձել է նորացված թիմի առաջատարը[5]։

Հետագայում Բարձրագույն խմբում հանդես է եկել «Օլիմպիկում» (Դոնեցկ), «Արսենալում» (Կիև), «Կարպատներում» (Լվով)։

2020 թվականի սկզբին տեղափոխվել է հայկական «Արարատ-Արմենիա» ակումբ։

Միջազգային կարիերա խմբագրել

2008 թվականից պարբերաբար ներգրավվել է պատանեկան հավաքականներում։ 2014 թվականի հունվարին Վակուլենկոն երիտասարդական հավաքականի կազմում Սերգեյ Կովալեցի գլխավորությամբ հանդես է եկել Համագործակցության Գավաթում, որտեղ անցկացրել է 6 հանդիպում և նվաճել ոսկե մեդալներ[6]։ Օգոստոսին ընդգրկվել է Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ Եվրո-2015 (մինչև 21) ընտրական խաղերի թեկնածուների ընդլայնված ցուցակում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Официально. Немтинов, Вакуленко, Жичиков и Крюков — игроки «Ильичёвца»» (ռուսերեն). Пресс-центр ФК «Ильичевец». 2015 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «Сергей Вакуленко: «Я нуждался в шаге вперёд»» (ռուսերեն). Пресс-центр ФК «Ильичевец». 2015 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  4. «Украина. Сборная тура» (ռուսերեն). Football.ua. 2015 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Сергей Вакуленко: «„Ильичёвец" будет играть в умный футбол»» (ռուսերեն). Пресс-центр ФК «Ильичевец». 2015 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  6. «Украина (U-21): триумф на Содружестве под микроскопом» (ռուսերեն). ЮЛИЯ ДЯДЕЧКО, footboom.com. 2014 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Обнародован состав молодёжной сборной Украины по футболу на игры отбора к Евро-2015» (ռուսերեն). UNIAN.NET. 2014 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել