Սերգեյ Ռաֆալովիչ (1875 - 1943), ռուս գրող, դրամատուրգ։

Սերգեյ Ռաֆալովիչ
Ծնվել է1875
Վախճանվել է1943
Մասնագիտությունգրող

1918-1920 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Անդրկովկասի (Թիֆլիս, Բաքու) հասարակական-գրական կյանքին։ Գրել է հոդվածներ Հայաստանի, հայ ժողովրդի ողբերգության մասին։ Ռաֆալովիչը ականատեսն էր 1918 թվականի Բաքվի սեպտեմբերյան իրադարձությունների, երբ կոտորվեց մոտ 30 հազար հայ։ «Ճշմարտությունը Բաքվի դեպքերի մասին» հոդվածում նա գրել է. «Իմ վկայությունները պետք է ընկալվեն իբրև բացարձակ անկողմնակալ ականատեսի ցուցմունք..., որը բխում է բացառապես արդարության և ճշմարտության վրդովված զգացումից, տալ փաստերի անկողմնակալ և իրական մեկնաբանությունը. փաստեր, որոնք խեղաթյուրվում են անթույլատրելի թեթևամտությամբ...»։ Հոդվածը մեկ անգամ ևս հաստատում է այն փաստը, որ Բաքվի կոմունայի անկումից (1918), քաղաքը թուրք, գրավումից և մուսավաթական կառավարության ստեղծումից հետո իրագործվել է հայ բնակչության նպատակադրված ջարդ։ «Ազատություն մեռյալներին» ("Pro Armenia") հոդվածում Ռաֆալովիչը մեղադրել է եվրոպական տերություններին՝ նշելով որ վերջիններս ծանր մեղք ունեն բազմաթիվ փոքր ժողովուրդների հանդեպ, որոնց թվում՝ «իրեն բաժին ընկած տառապանքների չափով, կարևորագույն տեղ ունի հայ ժողովուրդը»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։