Սերգեյ Մովսիսյան (քաղաքական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Մովսիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Մովսիսյան (սեպտեմբերի 23, 1989(1989-09-23)[1], Փարպի, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական գործիչ, 7-րդ գումարման պատգամավոր[2][3][4]։ «Իմ քայլը» խմբակցության անդամ։ 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի անդամ։ 2022 թվականի հունվար 13-ից` Արագածոտնի մարզպետ։

Սերգեյ Մովսիսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 հունվարի 14-ից - 2021 օգոստոսի 2
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
2021 օգոստոսի 2 - 2022 հունվարի 11
ՀՀ Արագածոտնի մարզպետ
 2021 հունվարի 13
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 23, 1989(1989-09-23)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Փարպի, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 23-ին Փարպի գյուղումում, Արագածոտնի մարզ։

Կրթություն խմբագրել

2006-2010 թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում «Ռադիոֆիզիկա և Էլեկտրոնիկա» մասնագիտությամբ` ստանալով բակալավրի աստիճան։

2011-2013 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ԳՄԻՍ-երի նախագծում մասնագիտությամբ («Սինոփսիս Արմենիա» ուսումնական կենտրոն)` ստանալով մագիստրոսի աստիճան[4]։

2018 թ.-ից սովորում է ՀՀ պետական Կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» բաժնում[4]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2010-2018 թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

2013-2017 թթ. աշխատել է ՀՀ ԱՎԾ Արագածոտնի մարզային գործակալությունում վիճակագիր։

13.01.2022թ․ Կառավարության որոշմամբ Սերգեյ Մովսիսյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետ։

Կուսակցական պատկանելություն խմբագրել

2018 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Այլ տեղեկատվություններ խմբագրել

Մասնակցել է Դոնեցկի տասներկուերորդ միջազգային տնտեսագիտական ամառային դպրոցի դասընթացներին[4]։

2008-2018 թթ. «Հայրենապաշտ» երիտասարդական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1405&lang=eng
  2. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները».
  3. https://armenpress.am/arm/news/957650/
  4. 4,0 4,1 4,2 4,3 Սերգեյ Մովսիսյանի մասին Ազգային ժողովի պաշտոնական կայքում