Սերգեյ Կոպտև

երաժշտագետ

Սերգեյ Վլադիմիրովիչ Կոպտև (փետրվարի 18, 1913(1913-02-18), Լոմժա, Լոմժինյան գավառ, Լոմժինյան նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - ապրիլի 12, 1992(1992-04-12), Երևան, Հայաստան), ռուս երաժշտագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1965)։

Սերգեյ Կոպտև
Ծնվել էփետրվարի 18, 1913(1913-02-18)
Լոմժա, Լոմժինյան գավառ, Լոմժինյան նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 12, 1992(1992-04-12) (79 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Կոպտևը ծնվել է 1913 թվականի փետրվարի 18-ին Լոմժայում (Լեհաստան)։ 1940 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի պատմատեսական բաժինը (Յ. Ն. Տյուլինի դասարան)։ 1940 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1979 թվականից)։

Գիտական աշխատանքները վերաբերում են հիմ­նականում հայկական և ռուսական սիմֆոնիկ երաժշտության տեսությանը։

Հեղինակել է «Հայաստանի սիմֆոնիկ երաժշտությունը և գործիքային կոնցերտը» (1960, 1973, 1985), «Ալեքսանդր Հարությունյան» (1962), «Պոլիտոնայնության հարցերի շուրջ» (1967), «Հայաստանի սիմֆոնիկ երաժշտությունը 1955–65 թվականներին» (1974) և այլ աշխատությունները։

Սերգեյ Կոպտևը մահացել է 1992 թվականի ապրիլի 12-ին Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։