Սերգեյ Միխայլովիչ Իգնատև (հունվարի 10, 1948(1948-01-10)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, 2002-2013 թվականներին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ։

Սերգեյ Իգնատև
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան և ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բանկիր և տնտեսագետ
Ծննդյան օր հունվարի 10, 1948(1948-01-10)[1] (76 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1948 թվականի հունվարի 10-ին Լենինգրադ քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Լենինգրադի էներգետիկական տեխնիկումը։

1967-1969 թվականներին անցել է զինվորական ծառայություն՝ ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1969-1970 թվականներին եղել է «Հիդրոէլեկտրոմոնտաժ» տրաստի տեխնիկ-կարգավորողը (քաղաք Լենինգրադ)։

Ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (1975 թվական), Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան (1978 թվական)։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է (1980 թվական, ատենախոսությունը նվիրված էր Հարավսլավիայում գնաճային գործընթացներին), դոցենտ։

1978-1988 թվականներին՝ Ֆ. Էնգելսի անվան ԽՍՀՄ Լենինգրադի ինստիտուտի ավագ դասախոս, ասիստենտ։

1988-1991 թվականներին՝ Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկոյի անվան համալսարանի ավագ դասախոս, դոցենտ

1991-1992 թվականներին՝ Ռուսաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի տեղակալ Եգոր Գայդարի «թիմի» անդամ։

1992 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի տեղակալ։

1992-1993 թվականներին՝ Ռուսաստանի Բանկի նախագահի տեղակալ։

1993-1996 թվականներին՝ ՌԴ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

1996-1997 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի տնտեսական հարցերի գծով օգնական։

1997-2002 թվականներին՝ ՌԴ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։

2002 թվականի մարտի 20-ից՝ Ռուսաստանի Բանկի նախագահ։

2002 թվականին միաժամանակ Ռուսաստանի Սբերբանկի վերահսկիչ խորհրդի նախագահ։

2005 թվականի նոյեմբերի 16-ին երկրորդ անգամ հաստատվեց Ռուսաստանի Բանկի նախագահի պաշտոնում։

2009 թվականի հունիսի 24-ին հաստատվեց Ռուսաստանի բանկի նախագահի կողմից հաստատվեց երրորդ անգամ (առաջին անգամ հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ)։

2013 թվականի հունիսի 24-ին թողեց Ռուսաստանի բանկի նախագահի պաշտոնը՝ զիջելով Էլվիրա Նաբիուլինային։

2013 թվականի հունիսի վերջին նշանակվեց Ռուսաստանի Բանկի նախագահի խորհրդական։ Նույն տարվա հոկտեմբերին դարձավ Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհրդի անդամ։

2016 թվականի օգոստոսին ընդգրկվեց Ազգային վերաապահովագրական ընկերության վերահսկիչ խորհրդի կազմում։

Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է։

Քննադատություն խմբագրել

2016 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը քննադատել են Իգնատևի ղեկավարած բանկը։ Պուտինը նշել է, որ անհրաժեշտ էր անմիջապես շուկայից դուրս բերել անարդյունավետ բանկերը, փրկել բանկային հատվածի հուսալի և արդյունավետ ֆինանսական կազմակերպություններին։ Կոստինը նշել է, որ Ռուսաստանի Բանկը ստեղծել է ավանդի երաշխավորման համակարգ Ռուսաստանում՝ ընդունելով գրեթե բոլոր վարկային կազմակերպություններին, ինչը սխալ էր, քանի որ բանկերը հաճախ են կեղծում իրենց սեփական հաշվետվությունները։

Գրքեր խմբագրել

  • Գալպերին Վ. Մ., Իգնատև Ս. Մ., Մորգունով Վ. Ի. Միկրոէկոնոմիկա։ 2 հատոր։ ՍՊ.: «Տնտեսական դպրոց» համալսարան, 2004 թվական։

Մրցանակներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (մարտի 19, 2013 թվական)՝ ներքին բանկային համակարգի զարգացման և երկար տարիների ազնիվ աշխատանքի համար[2]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (հունիսի 17, 2010 թվական)՝ հայրենական բանկային համակարգի զարգացմանը նպաստելու և երկար տարիներ ջանասիրաբար աշխատելու համար[3]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (հոկտեմբերի 3, 2010 թվական)՝ հայրենական բանկային համակարգի զարգացմանը նպաստելու և երկար տարիներ ջանասիրաբար աշխատելու համար[4]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալ (փետրվարի 19, 2002 թվական)՝ դաշնային բյուջեի նախագծի նախապատրաստմանն ակտիվ մասնակցության համար[5]
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի երախտագիտություն (մարտիի 11, 1997 թվական)՝ տնտեսության և ֆինանսական գործունեության բնագավառներում մատուցած ծառայությունների համար[6]
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի երախտագիտություն (ապրիլի 12, 2001 թվական)՝ 2001 թվականի դաշնային բյուջեի նախագծի նախապատրաստմանը ակտիվ մասնակցության համար[5]
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի երախտագիտություն (մարտիի 11, 1997 թվական)՝ 1997 թվականի Դաշնային ժողովում Ռուսաստանի Դաշնության Նախագահի ուղերձի պատրաստման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար[7]
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության Պատվո վկայական (հունիսի 22, 2013 թվական)՝ ֆինանսական գործունեության բնագավառում երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար[8]
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության Պատվո վկայական (հունվարի 9, 1998 թվական)՝ պետական ֆինանսական քաղաքականության վարման և բարեխիղճ աշխատանքի համար[9]
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության երախտագիտություն (հունվարի 10, 2008 թվական)՝ տնտեսության, ֆինանսական գործունեության բնագավառներում երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Указ Президента Российской Федерации от 19 марта 2013 года № 242 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" II степени Игнатьева С. М.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 17 июня 2010 г. № 757 «О награждении государственными наградами Российской Федерации работников Центрального банка Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 3 октября 2007 г. № 1324 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ IV степени Игнатьева С. М.»
  5. 5,0 5,1 Распоряжение Президента Российской Федерации от 12 апреля 2001 года № 198-рп «О поощрении»
  6. «Указ Президента Российской Федерации от 19 февраля 2007 г. № 185 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  7. «Распоряжение Президента Российской Федерации от 11 марта 1997 года № 70-рп «О поощрении активных участников подготовки Послания Президента Российской Федерации Федеральному Собранию 1997 года»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  8. Распоряжение Правительства Российской Федерации от 22 июня 2013 года № 1055-р «О награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Игнатьева С. М.»(չաշխատող հղում)
  9. Распоряжение Правительства Российской Федерации от 9 января 1998 года № 14-р «О награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Игнатьева С. М.»
  10. Распоряжение Президента Российской Федерации от 10 января 2008 года № 1-рп "Об объявлении благодарности Правительства Российской Федерации Игнатьеву С.М "

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Իգնատև» հոդվածին։