Սերգեյ Եսենինի հուշարձան (Մոսկվա)

Սերգեյ Եսենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Есенину), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս բանաստեղծ, բանվորա-գյուղացիական գրականության ներկայացուցիչ, ավելի ուշ՝ իմաժինիզմի ներկայացուցիչ Սերգեյ Ալեքսանդրովիչ Եսենինին։ Քանդակագործական կոմպոզիցիան տեղադրված է Տվերսկոյ բուլվարում։ Քանդակի հեղինակն է քանդակագործ Անատոլի Բիչուկովը։ Արձանի բացումը, որը հարմարեցվել է բանաստեղծի ծննդյան 100-ամյակին, տեղի է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 2-ին[1]։

Սերգեյ Եսենինի հուշարձան
Սերգեյ Եսենինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Yesenin statue on Tverskoy Boulevard Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Հուշարձանը, որը տեղադրված է աստիճանաձև հիմքով քարե պատվանդանի վրա, պատրաստված է բրոնզից և բանաստեղծին պատկերում է ամբողջ հասակով կանգնած։ Կոճակներն արձակած շապիկը կերպարին հաղորդում է պարզություն և, միևնույն ժամանակ, անպաշտպանվածություն` «բացսրտություն»[1]։ Քանդակի հետնամասում բուսական դեկորի նրբագեղ տարր է, որին բանաստեղծը հենվում է աջ ձեռքով[2]։

Հուշարձանից ոչ հեռու գտնվում է Պեգասի փոքր պատկերաքանդակը, որը խորհրդանշում է մոտակայքում 1919-1922 թվականներին գտնված «Պեգասի կացոց» գրական սրճարանը, որտեղ սիրում էին հավաքվել Արծաթե դարի բանաստեղծները[1]։ Բացի Սերգեյ Եսենինից այնտեղ հաճախ հավաքվում էին նաև Այսեդորա Դունկանը, Նիկոլայ Կլյուևը, Ալեքսանդր Թաիրովը[2]։

Հեղինակներ

խմբագրել

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Անատոլի Բիչուկովը, ճարտարապետ Ա. Վ. Կլիմոչկինը[2], կոնստրուկտորը` Գ. Սիլոխինը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Памятник Есенину на Тверском бульваре в Москве». Վերցված է 2018 Մարտ 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Памятник Сергею Есенину». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 Մարտ 29-ին.
  3. «Проектируем - «Финпроект»» (PDF) (ռուսերեն). էջ 70. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)

Աղբյուրներ

խմբագրել