Սերգեյ Գալստյան (կինոգետ)

հայ լրագրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գալստյան (այլ կիրառումներ)

Սերգեյ Սարգսի Գալստյան (հունվարի 5, 1940(1940-01-05)[1] - օգոստոսի 26, 2022(2022-08-26)[2]), հայ լրագրող, կինոգետ, կինոդրամատուրգ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[3], ՀՀ Գրողների միության անդամ 1984 թվականից։

Սերգեյ Գալստյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1940(1940-01-05)[1]
Մահացել էօգոստոսի 26, 2022(2022-08-26)[2] (82 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, կինոգետ և կինոդրամատուրգիա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ
 Sergey Galstyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Գալստյանը ծնվել է 1940 թվականի հունվարի 5-ին, Վրաստանի Ծալկայի շրջանի Քարագլուխ գյուղում[4]։ Սերգեյ Գալստյանը 1967 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1967-1968 թվականներին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում որպես խմբագիր, 1968-1974 թվականներին՝ «Էկրան» ամսագրի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, 1974-1975 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես խմբագիր։ 1975 թվականից աշխատել է Հայաստանի Գրողների միությունում, նախ՝ որպես գրական խորհրդական, 1978 թվականից՝ գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյի տնօրեն։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Սերգեյ Գալստյանի սցենարներով նկարահանվել են «Ասես երեկ էր», «Երկու բերք նույն հողամասից», «Արտաշես ՀայԱրտյան», «Վարպետը» վավերագրական կինոնկարները։

Երկեր խմբագրել

  • Սոս Սարգսյան, Ե., Հայինֆորմկինո, 1980, 36 էջ։
  • Արմեն Ջիգարխանյան, Ե., Հայինֆորմկինո, 1981, 36 էջ։
  • Գուրգեն Թոնունց, Ե., Հայինֆորմկինո, 1982, 32 էջ։
  • Անուններ էկրանի վրա, Ե., «Սովետական գրող», 1984, 184 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 114.

Ծանոթագրություններ խմբագրել