Սերբ հայդուկներ (սերբ.՝ хајдуци / hajduci), ապստամբներ օսմանյան տիրապետության տակ ընկած Բալկաններում, ովքեր մարտնչում էին թուրքերի դեմ՝ հարամբաշիների գլխավորությամբ խմբերով հանկարծակի իջնելով սարերից ու անտառներից և հարձակվելով նրանց վրա։ Խոշոր բախումների ժամանակ նրանց հաճախ օգնության են հասել օտար տերություններ՝ Վենետիկյան հանրապետությունը և Հաբսբուրգյան միապետությունը։

Հայդուկների զենքեր Բելգրադի ռազմական թանգարանում

Հայդուկները դիտվում են որպես սերբերի ազգային ինքնության անքակտելի մաս։ Ավանդազրույցներում նրանք ներկայացված են որպես հերոսներ, ովքեր սերբական հասարակության ընտրախավի (էլիտայի) դերն են խաղացել օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում։ Նրանք սերբերին պաշտպանել են օսմանցիների բռնաճնշումներից, նրանց նախապատրաստել են ազգային ազատագրության համար և սերբական հեղափոխության ժամանակ իրենց նկատելի ավանդն են ներդրել[1]։ Չեթնիկներն իրենց հայդուկներ, ազատության մարտիկներ էին համարում[2]։

Հայդուկային շարժումը հայտնի է hajdučija (хајдучија) կամ hajdukovanje (хајдуковање) անվանումներով։ Հայդուկային խմբերի պարագլուխներին անվանել են buljubaša կամ harambaša՝ ընդօրինակելով օսմանցիներին։

Հայդուկները գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Էպիկական պոեզիայում խմբագրել

Սերբական ժողովրդական չափածո էպիկական ստեղծագործություններում, որոնք մի ամբողջ շարք են կազմում, որպես սիրված հերոսներ հանդես են գալիս առավել նշանավոր հայդուկներից Ծեր Նովակը (Starina Novak), Պստիկ Ռադոյիցան (Mali Radojica), Ծեր Վույադինը (Stari Vujadin), Պրեդրագն ու Նենադը (Predrag, Nenad), Նովակը (Novak), Գրույիցան (Grujica), Չուչուկ Ստանան (սերբ.՝ Чучук Стана և այլք։

Վեպերում խմբագրել

Հայդուկները բազմաթիվ վեպերում են հանդես գալիս որպես հերոսներ։ Հիշարժան են հատկապես Բ. Նուշիչի Hajduci-ն (1955), Միլյանովի Srpski hajduci-ն (1996)։

Աշխատություններ խմբագրել

  • Коцић, М. (2013). Венеција и хајдуци у доба Морејског рата.
  • Милошевић, М. (1988). Хајдуци у Боки Которској 1648–1718. Титоград, ЦАНУ.
  • Стојановић, М., & Samardžić, R. (1984). Хајдуци и клефти у народном песништву. Српска академија наука и уметности, Балканолошки институт.
  • Popović, D. J. (1930). O hajducima (Vol. 1). Narodna štampanja.
  • Žanić, I. (1998). Prevarena povijest: guslarska estrada, kult hajduka i rat u Hrvatskoj i Bosni i Hercegovini, 1990-1995. godine. Durieux.
  • Bracewell, W. (2005). 'Hajduci kao heroji u balkanskoj politici i kulturi'(trans. of" The Proud Name of Hajduk").
  • Suvajdžić, Boško (2003). «Hajduci i uskoci u narodnoj poeziji: Istorijske pretpostavke za nastanak i razvoj hajdučkog pokreta». Janus; Rastko. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին.
  • Suvajdžić, Boško (1953). Српска хајдучка епика у јужнословенском контексту.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Edited by Norman M. Naimarkand Holly Case; Norman M. Naimark (2003). Yugoslavia and Its Historians: Understanding the Balkan Wars of the 1990s. Stanford University Press. էջեր 25–. ISBN 978-0-8047-8029-2. {{cite book}}: |author1= has generic name (օգնություն)
  2. That was Yugoslavia. Ost-Dienst. 1991. էջ 15.