Սերբիայի կինեմատոգրաֆ, Սերբիայի Հանրապետության արվեստի տեսակներից է, ազգային ոճ և կինոարվեստի նյութի մատակարարման մեթոդ, ինչպես նաև տնտեսական փոխհարաբերություն, կապված արտադրանքի գործընթացի և ստեղծված աշխատանքների վարձույթի հետ։ Գտնվում է Հարավսլավիայի կինեմատոգրաֆի հետ ստեղծագործական կապի մեջ այդ երկրի փլուզումից հետո։

Սերբիական կինոն հանդիսանում է առաջատարներից մեկը Հարավ-Արևելյան Եվրոպայում ։ Այս ճանաչվածությանը Սերբիական կինոն հասել է շատ դեպքերում ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի շնորհիվ, ով արժանացել է ավելի քան 20 միջազգային կինոմրցանակի, ներառելով երկու «Ոսկե արմավենու ճյուղ» Կաննի կինոփառատոնում։ Սերբիայի մշակույթի նախարարությունը համեստորեն գնահատում է նրա ավանդը և կարծում, որ «Կուստուրիցան՝ վառ, բայց մասնավոր երևույթ է սերբիական կինոարվեստում»։

Զարգացման պատմություն խմբագրել

Առաջին ֆիլմը Սերբիայում նկարահանվել է 1909 թվականին։ Այսօր այդ իրադարձությունը համարվում է սերբիական կինոյի ծննդյան տարեթիվը։ 20-րդ դարի առաջին տասնամյակում բավականին ճանաչված էր Իլիա Չիչա Ստանոեվիչի՝ սերբիական համր կինոյի ամենաառաջին դերասաններից ու ռեժիսորներից մեկի «Բելգրադի ծիծաղի թագավորը»։ Այդ արվեստի տեսակն իր առաջին վերելքն ապրեց 1920-1930-ական թվականներին։ Կինեմատոգրաֆը չէր կարող շրջանցել սերբերի ազգային գիտակցության կարևորագույն թեմաները, այդ թվում, հնարավոր է, գլխավորը նրանցից Կոսովոյի ճակատամարտն է։ «Կոսովոյի ճակատամարտ» ֆիլմը բեմադրված էր ռեժիսոր Միխայիլ Պոպովիչի կողմից 1939 թվականին։ Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը Սերբիայում նկարահանվել էր 12 ֆիլմ։

Առաջին հետպատերազման տասնամյակում ազգային կինեմատոգրաֆը վերապրում էր լճացման ժամանակաշրջան, սակայն արդեն 1960-ականների կեսից Սերբիայի երիտասարդ ռեժիսորները սկսեցին միջազգային ճանաչվածություն ստանալ։ Նրանք այսպես ասած, Հարավսլավյան սև ալիքի առաջնորդներն էին։ (սերբ.՝ Црни талас, անգլ.՝ Yugoslav Black Wave): Դուշան Մակավեևը «Մարդը թռչուն չէ» (1965 ), «Հեռախոսավարուհու սիրային պատմությունը կամ ողբերգությունը» (1967 ), «Վ. Ռ. Օրգանիզմի գաղտնիքները» (1971 ) և այլ ֆիլմերով։ Ալեքսանդր Պետրովիչը «Պտեր և կրակ» (1965թ; Օսկար նոմինացիա), «Փետուրների գնորդները» (1967;նոմինացիա Օսկար, Կաննի փառատոնի ժուրիի գրան-պրի, Հարավսլավիայի 1945 թ.-ից լավագույն ֆիլմերից մեկի կարգավիճակ (2-րդ տեղ), այլ մրցանակներ), «Վարպետը և Մարգարիտան» (1972) և այլն։ Քննադատները սահմանափակում են ժամանակավոր շրջանակների ուղղությունը՝ 1963-ից 1972 թվականը և առանձնացնում են նրա յուրահատկությունները. սյուժեի շարադրման և տեսանյութի մատուցման ոչ ավանդական ձևեր, սուր սոցիալական խնդիրների արծարծում, հաճախ գոյություն ունեցող իշխանության ընդդիմության տեսանկյունից, սև հումոր, ֆատալիստիկ ավարտներ։

1980-ին անհրաժեշտ է նշել Գորան Մարկովիչի ստեղծագործական աշխատանքը «Սև օսպա» (1982), «Թայվանական կանաստա» (1985), «Դեժա Վյու» (1987) ֆիլմերը ; Սլոբոդանա Շիյանային, Գորան Պասկալևիչին։ Դերասաններից մեծ ճանաչում է ձեռք բերել Զորան Ռադմիլովիչը։

Կինեմատոգրաֆի գլխավոր դեմքերից մեկը կա ու կմնա դրամատուրգ և սցենարիստ Գորդոն Միխիչը։ Նրա սցենարների հիման վրա նկարահանվել է շուրջ 90 ֆիլմ, որոնց շարքում ինչպես 1960,-ականների Սև ալիքի, ( Ժիվոին Պավլովիչի «Առնետների զարթոնքը» և «Երբ ես մահացած ու սպիտակ կլինեմ» ),այնպես էլ ավելի ժամանակակից ( Էմիր Կուստուրիցայի «Սև կատու, սպիտակ կատուն» կամ Ֆայտա Խելմերի «Աբսուրդիստանը»)

1990-ականների երկրորդ կեսի կինեմատոգրաֆը ՝ անցումային ժամանակաշրջանի իրադարձությունների, Հարավսլավիայի անկման, ՆԱՏՕ-ի ռմբակոծության ժամանակաշրջանում հաճախ պատերազմի, բռնության թեմաների շարժառիթ է ։ Բայց ներկայիս երիտասարդ հեղինակների համար ագրեսսիան և կործանումը չեն հանդիսանում գլխավոր միտում։ Հայտնվում է արվեստ, որը մարդասեր է, լուսավոր, հեգնական։ Վերջին տասնամյակում Սերբիայում տարեկան 10-20 ֆիլմ է արտադրվում։ Այդ շրջանի առավել հայտնի ռեժիսորներից է Ստեֆան Արսենիեվիչը(Բեռլինարեում 2003 թվականին կարչամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթողը, Օսկարի մրցանակի նոմինանտ), իր ակտիվ աշխատանքը շարունակող Գորան Մարկովիչը (բազմաթիվ մրցանակներ միջազգային կինոփառատոններում «Կորդոն» 2003, և «Շրջագայություն», 2008 ), Օլեգ Նովկովիչը (բազմաթիվ մրցանակներ միջազգային կինոփառատոններում «Վաղը առավոտյան», 2006, «Սպիտակ, սպիտակ լույս», 2010, ֆիլմերի համար) և այլք։

Սերբիայի կինեմատոգրաֆիստները լայնորեն համագործակցում են Բալկանյան տարածաշրջանի կոլեգաների, նախկին Հարավսլավիայի հանրապետությունների հետ։ Վերջին տարիների միտումը միասնական պրոեկտներն են Եվրոպայի հետ։ Հիմա ժամանակակից է դարձել սերբ-ալբանական համագործակցությունը սկսված նման էթնիկական թեմատիկայով գեղարվեստական պրոեկտների փոխանակումից մինչև ուղիղ կինոարտադրություն։

Մրցույթներ և փառատոններ խմբագրել

FEST խմբագրել

1971 թվականից Բելգրադում տարվա սկզբում անցկացվում է FEST փառատոնը։ Առաջին մրցույթը բացվել է 1971 թվականի հունվարի 9-ին «Օ, սքանչելի,նոր կյանք !» ուղերձով։ Նրա ծրագրում ներկայացված էին Սթենլի Կուբրիկի, Դենիս Հոպպերի, Ռոբերտ Օլտմենի, Լուիս Բունուելի և այլ հայտնի կինոռեժիսորների ֆիլմերը։ 1990-ականների սկզբում Հարավսլավիայի անկման ժամանակ ծրագիրը զգալիորեն կրճատվել էր։ Փառատոնը սկսեց ակտիվորեն անցկացվել 2000-ականների երկրորդ կեսին։ 40 տարի մրցութային միջոցառումանը ներկա են գտնվել ավելի քան 4 միլիոն մարդ, նրա ծրագրում ներկայացված էր ավելի քան 4000 ֆիլմ։

Կյուստենդորֆ (Դրվենգրադ) խմբագրել

2000-ականների սկզբում Էմիր Կուստուրիցան Բելգրադից 200 կմ հեռավորության վրա կառուցել է էթնոգրաֆիկ մշակութային կենտրոն և լեռնադահուկային առողջարան, հայտնի որպես Мечавник (անգլ.՝ Мећавник), Արևմտյան Եվրոպայի երկրներում, ինչպիսին է Կյուստենդորֆը (հունարեն՝ Küstendorf) Այնտեղ սկսած 2008 թվականից անցկացվում է միջազգային փառատոն հեղինակային կարճամետրաժ ֆիլմի և երաժշտության։

Առաջին մրցույթը նվիրված էր Նիկիտա Միխալկովի ստեղծագործական աշխատանքին, վերջինիս կինոնկարների ցուցադրության կազմակերպմամբ։ Անցկացված միջոցառումներից անհրաժեշտ է նշել «Ամուր կաղին 4.0»-ի հանդիսավոր թաղումը հատուկ կազմակերպված Վատ Ֆիլմերի Գերեզմանատանը։ Փառատոնի գլխավոր հյուրերից տարբեր տարիներին եղել են ՝2009 — Ջիմ Ջարմուշ, 2010 — Ջոննի Դեպ, 2011 — Աբբաս Կիարոստամի, 2012 — Կիմ Կի Դուկ։ Երաժշտական ծրագրում մասնակցել են «Zdob şi Zdub» (Մոլդովայի Հանրապետություն, 2009 թ.), «Гайдамаки» (Ուկրաինա, 2009 թ.), «Рубль» (ՌԴ, 2010 թ.) խմբերը, երգչուհի Պելագեյան (ՌԴ, 2012 թ.):

Cinema City (Нови-Сад) 2007 թվականից Նովի- Սադ քաղաքում անցկավում է կինոյի և նոր լրատվության փառատոն։ Ծրագիրը ներառում է 14 կատեգորիա սերբիական և արտասահմանյան ֆիլմերի համար։ Անցկացվում են մրցույթներ (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա, լավագույն դերասան/դերասանուհի ֆիլմ «ոչ թանկ քան 1000 բաքսը» և այլն)

Այլընտրանքային փառատոններ AFC խմբագրել

Academic Film Center (AFC) կազմակերպությունը, սիրողական կինոակումբից տասնամյակում մեծացած, արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է երկու կինոդիտում ՝Alternative film/video — հեղինակային և կարճամետրաժ ֆիլմի տարբեր ժանրերի էքսպերիմենտալ կինո է, մյուզիքլ, վավերագրական, խաղարկային կինո։ Balkanima-ն անիմացիայի փառատոն է, Միջազգային Անիմացիոն ֆիլմերի Ասոցիացիայի 28 անդամներից մեկը։

մյուս կինոիրադարձություններից հարկ է նշել փառատոնը Պալիչում մինչ 2011-ը 18 անգամ անցկացված (երիտասարդական, հեղինակային, անկախ կինո), և FreeNetWorld International Film Fest Նիշեում՝ կարճամետրաժ, վավերագրական, և անիմացիոն ֆիլմերով։

Արտաքին հղումներ խմբագրել