«Սեստրա» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Сестра»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում, Սեստրայի գետաբերանում, Սեստրորեցկ քաղաքից ոչ հեռու (Ծովափնյա խճուղու 38-րդ կիլոմետր)։

«Սեստրա» հուշահամալիր
«Սեստրա» հուշահամալիրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1966
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍեստրորեցկ
Շինության ձևՀուշահամալիր
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
 The Sister (memorial) Վիքիպահեստում

Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 781510209050006) համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2001 թվականի հուլիսի 10-ի թիվ 527 որոշման[1]։

Պատմություն

խմբագրել

Հուշահամալիրը կառուցվել է 1966 թվականին։ Ճարտարապետներն են Մ. Ե. Կոլոսովսկին, Լ. Մ. Բեռլիներբլաուն, նկարիչը՝ Գ. Ա. Պեյսիսը։

Երբ 1969 թվականին Լենինգրադի շուրջը սկսվեց ստեղծվել «Փառքի կանաչ գոտի» համալիրը, Սեստրորեցկում նրա մեջ ընդգրկվեցին արդեն գոյություն ունեցող երկու հուշարձանները՝ «Սեստրան» և «Սպիտակ կղզին» (այնտեղ, որտեղ թեժ մարտեր են ընթացել Ծովափնյա խճուղու 38-րդ և 39-րդ կիլոմետրում), ինչպես նաև կեչիների ծառուղին, որը ճշգրիտ անցնում էր պաշտպանության գծով[2]։

Նկարագրություն

խմբագրել

«Սեստրա» հուշահամալիրը կառուցվել է ոչ մեծ բնական բարձունքի վրա, ինչի շնորհիվ երևում է հեռվից։ Անմիջապես խճուղուց դեպի պատվանդան բետոնե սալիկներով ուղյակ է շարված։ Հուշարձանը ստելա է, որը պատկերում է ձեռքը վեր տնկած խորհրդային զինվորի և Խորհրդային Միության խորհրդանշանը` մուրճն ու մանգաղը։ Այնուհետև քարե հորինվածքն ասես ծածանվում է ժապավենի նման, որի վրա գրված է. «Անմահ է սխրանքը ձեր, Լենինգրադի պաշտպանության հերոսներ, 1941-1944»։ Ձախից տեղադրված է երեք դրոշաձող։ Հորինվածքն ավարտում են ասես ցիրուցան արված բետոնե կողճապատնեշները, որոնք խորհրդանշում են ավիացիոն ռումբերը[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Мемориал в память обороны города в 1941-1944 гг. - "Зеленый пояс Славы Ленинграда". "Сестра"».
  2. «Ленинградская Здравница» за 1969 г. № 151
  3. «Мемориал «Сестра» (Сестрорецк)».

Գրականություն

խմբագրել
  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.