Սեն Մալո (շրջան)
Սեն Մալոյի շրջան (ֆր․՝ Arrondissement de Saint-Malo), վարչական շրջան Ֆրանսիայում՝ Բրետան երկրամասի Իլ և Վիլեն դեպարտամենտում։ Ունի 68 համայնք։ Զբաղեցնում է 1070,6 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 165․866[2]։ Վարչական կենտրոնը՝ սուպրեֆեկտուրան Սեն Մալո քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։
Երկիր | Ֆրանսիա |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի շրջան |
Մտնում է | Իլ և Վիլեն |
Վարչկենտրոն | Սեն Մալո |
Բնակչություն | ▲173 375 մարդ (հունվարի 1, 2022)[1] |
Տարածք | 958 կմ² |
Սահմանակցում է | Ավրանշ, Ֆուժեր-Վիտրե (շրջան), arrondissement of Rennes? և Դինան |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
Պատմություն
խմբագրելՇրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։ 2017 թվականի հունվարին, Իլ և Վիլեն դեպարտամենտի շրջանների վերակազմավորման արդյունքում, Ռենի շրջանից նրան է փոխանցվել յոթ համայնք[4]։
2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Սեն Մալոյի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[5]․
- Կանկալ/Cancale
- Շատոնյոֆ դ՛Իլ է Վիլեն/Châteauneuf-d'Ille-et-Vilaine
- Կոմբուր/Combourg
- Դինար/Dinard
- Դոլ դը Բրետան/Dol-de-Bretagne
- Պլեն Ֆուժեր/Pleine-Fougères
- Սեն Մալո Նոր/Saint-Malo-Nord
- Սեն Մալոո Սյուդ/Saint-Malo-Sud
- Տենտենյակ/Tinténiac
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Populations de référence 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Historique d'Ille-et-Vilaine
- ↑ «Arrêté préfectoral, 23 December 2016» (PDF). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Populations légales 2012: 35 Ille-et-Vilaine, INSEE