Գրաֆիկական պլանշետը (հայտնի նաև դիջիթայզեր, նկարչական թաբլեթ, թվային նկարչական թաբլեթ կամ թվային արտտախտակ), համակարգչային հավելյալ աքսեսուար է, որն օգտագործում են պատկերներ նկարելու անիմացիոն և գրաֆիկական պատկերներ ստանալու համար։ Այն բաղկացած է հատուկ գրչից և հարթ, զգայուն էկրանից։ Այն կարող են օգտագործել, որպես համակարգչային տվյալների մուտքագրման և ձեռագիր ստորագրությունների համար։ Այն միակ հարմար միջոցն է թվայնացման համար։

Wacom Bamboo ընկերության թաբլեթ և գրիչ
Wacom գրաֆիկական պլանշետ և գրիչ
Մեծ ֆորմատով մանուֆակտուրալ գրաֆիկական պլանշետ

Սարքը բաղկացած է հարթ մակերևույթից, որի օգնությամբ այն օգտագործողն ավելի հեշտ է նկարում։ Տվյալ պատկերը ցուցադրված է համակարգչի մոնիտորին։ Սակայն այժմ կան որոշ թաբլեթներն, որոնք ունեն LCD էկրաններ և հարմար են պրակտիկ օգտագործման համար։ Որոշ թաբլեթներ էլ փոխարինում են համակարգչային մկնիկներին, որպես հետևող սարք համակարգչի աշխատանքային սեղանի համար։

Պատմություն խմբագրել

Թելոթոգրաֆն աշխարհում առաջին էլեկտրոնային ձեռագիր սարքն էր, որը հայտանգործել է Էլիշա Գրեյը 1888 թվականին[1]։ Էլիշա Գրեյը լավագույնս հայտնի է, որպես Ալեքսանդր Գրեյբ Բելին ժամանակակից հեռախոսի գյուտարար։ Առաջին էլոկտրոնային և գրաֆիկական պլանշետը, որը դիզայնով նման է ժամանակակից թաբլեթներին ստեղծվել է 1957 թվականին, որը կոչվում է Սթայլաթոր[2]։ Ամենա հայտնի թաբլեթը դա RAND-ն է[3]։ Այն հաճախ շփոթում են և անվանում առաջին թվայնացված թաբլեթ։ Այն հայտնի է նաև իր՝ Գրաֆաքոն[4] անվանմամբ, որն առաջացել է անգլերեն գրաֆիկա և կոնվերտոր բառերից։ Այն վաճառքի է 1964 թվականին։

1981 թվականին երաժիշտ Թոդ Ռունդգենը ստեղծեց անհատական համակարգիչների համար առաջին գունավոր գրաֆիկական թբալեթը, որը լիցենզավորված էր Apple ընկերության կողմից։

Համակարգ խմբագրել

Ժամանակակից պլանշետների աշխատանքային հիմնական դետալներից է լարային ցանցը։ Աշխատանքային և տեխնոլոգիական սկզբունքների համաձայն կան տարբեր տեսակի թաբլեթներ։ Էլեկտրոմագնիսական գրիչը արտանետում է էլեկտրոմագնիսական ալիքներ, իսկ այս դեպքում ցանցը ծառայում է որպես ընդունիչ։

Wacom ընկերությունը ստեղծել է մի տեխնոլոգիա, որը հիմնված է էլետրոմագնիտ ռեզոնանսի հիման վրա։ Երբ ցանցը ստանում է ազդանշաններ։ Միևնույն ժամանակ, ցանցի կողմից թողարկված ազդանշանները օգտագործվում են գրիչի համար, որն էլ իր հերթին ուղարկում է արձագանքման ազդանշաններ։

Գոյություն ունեն պլանշետներ, որի գրչի մեխանիզմն ունի հատուկ հպման տեխնոլոգիա։ Ժամանակակից պլանշետների մակերեսը կարող է ֆիքսել գրչի առկայությունը նույնիսկ նրան չհպվելու դեպքում։

Ինչպես նաև պլանշետի հավաքածուի մեջ գրչի հետ կա հատուկ մկնիկ, որը տարբերվում է հասարակ համակարգչային մկնիկից և ունի նույն աշխատանքային տեխնիկան ինչ պլանծետի գրիչը։ Այդպիսի մկնիկները կարող է աշխատել միայն պլանծետին կցված։ Միայն այն պատճառով, որ պլանշետի տեխնիկական հնարավորություններն ավելի բարձր են քան սովորական համակարգչինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gray, Elisha (1888 թ․ հուլիսի 31), Telautograph, United States Patent 386,815
  2. Dimond, Tom (1957 թ․ դեկտեմբերի 1), Devices for reading handwritten characters, Proceedings of Eastern Joint Computer Conference, էջեր 232–237, Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. Engelbart, Douglas C. (1967 թ․ մարտ), Display-Selection Techniques for Text Manipulation, IEEE Transactions on Human Factors in Electronics, էջեր 5–15, Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաֆիկական պլանշետ» հոդվածին։