Սենեֆյան պալատ (ֆր.՝ Château de Seneffe), պալատ, որը գտնվում է Բելգիայի Սենեֆ քաղաքում, Էնո նահանգում։ Պալատի տարածքում գործում է Վալոնիայի թանկարժեք զարդերի թանգարանը։

Երկիր` Բելգիա
Ճարտարապետական ոճ`նեոդասական ճարտարապետություն[1]
Ճարտարապետ`Laurent-Benoît Dewez?[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սենեֆյան պալատը նախագծվել է 1758 թվականին վալոնացի մեծ վաճառական Ժոզեֆ Դեպեստրի համար։ Կառուցվել է 1763-1768 թվականների ընթացքում կլասիցիզմի ոճով, Ֆրանսիայի 18-րդ դարի ամրոցների օրինակով։ Կառուցվել և ձևավորվել է ճարտարապետ Լորանո-Բենուա Դեվեզի կողմից։ 1774 թվականին Ժոզեֆ Դեպեստրի մահից հետո պալատում դեկորատիվ աշխատանքներն ու այգու հիմնումը շարունակում են նրա այրին և ավագ որդին՝ Ժոզեֆ II Դեպեստրը։

Ֆրանսիական հեղափոխությունից և ֆրանսիական զորքերի կողմից Ավստրիական Նիդեռլանդների շրջափակումից հետո պալատը բռնագրավվել է (1799 թվական)։ 1837 թվականին այն վերադարձվել է Դեպեստր ընտանիքին, Ջոզեֆ II-ի որդուն՝ Օնորեին։ 1888 թվականին վերջինս վաճառել է պալատը Բարոն Ժոֆին։ Նրա վերջին մասնավոր սեփականատերը եղել է հրեական ծագում ունեցող մի բելգիացի բանկիր Ֆրանց Ֆիլիպսոնը, որը գնել է պալատը 1909 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Ֆիլիպսոն ընտանիքի հետ փախչում է Միացյալ Նահանգներ, և Բելգիայի օկուպացիայի ժամանակ գերմանացի զորքերը բռնագրավում են կառույցը, և այն ծառայում է որպես նստավայր՝ Բելգիայում գերմանական զորքերի հրամանատար Ալեքսանդր ֆոն Ֆալկենհաուզենի համար։ Բելգիայից ազատագրոմից հետո օգտագործվել է ամերիկյան զորքերի կողմից։ 1952 թվականին գնվել է Ֆիլիպսոնիներց, և այստեղ բացվել է Սակրե-Կյոր քոլեջը (1952-1963)։ Այնուհետև պալատը յոթ տարի չի օգտագործվել, որից հետո դարձել է Բելգիայի պետության սեփականությունը (1970)։ 1978-1995 թվականներին այստեղ իրականացվել է մեծածավալ վերականգնում, ինտերիերների վերանորոգում և այգու նախագծում։

Ճարտարապետություն խմբագրել

Սենեֆյան պալատը շրջակա այգու հետ միասին 18-րդ դարի արիստոկրատական նստավայրի հիանալի օրինակ է։ Կառուցվել է Փարիզի Փոքր Տրիանոն պալատի օրինակով։ Միևնույն ժամանակ սյունաշարերի կառուցման մեջ զգացվում էր այդ ժամանակվա անգլիական նեոկլասիկ ոճի ազդեցությունը։

Պալատական համալիրը բաղկացած է հիմնական կառույցից, որը երկու կողմից շրջապատված է սյունաշարային (70 մետր երկարությամբ) պատկերասրահներով և մոնումենտալ տաղավարով։ 19-րդ դարում պալատական այգին ձևավորվել է անգլիական ոճով։ 2000 թվականին այգում տարվել են աշխատանքներ, որպեսզի վերականգնել նրա տեսքն այնպիսին, ինչպիսին եղել է 18-րդ դարում։

Պալատում գործում է թանգարան, որում կարելի է տեսնել հնագույն արծաթյա իրերի հավաքածուներ, որոնց մեծ մասը վերագրվում է 18-րդ դարին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենեֆյան պալատ» հոդվածին։