Սեյկիլի տապանագիրը (նաև` Սեյկիլի ջարդված կտորներ) (հուն․՝ Επιτάφιος του Σείκιλου), երաժշտական ստեղծագործության ամբողջական հայտնի ամենավաղ գրառումներից է[1][2]։

Մարմարե կոթող, այսպես կոչված Սեյկելի սյուն, բանաստեղծություններով և երաժշտական նշագրությամբ

Տապանագիրը հելլենիստական ժամանակներում դրոշմվել է մարմարյա սյունի վրա, որը հայտնաբերել է հնագետ Ուիլյամ Ռամզայը 1883 թվականին, ժամանակակից թուրքական Այդըն քաղաքից ոչ հեռու[3]։ Կոթողների ճակատագիրը անհնար է եղել հետազոտել է մինչև 1922 թվականը, երբ հայտնի է դարձել, որ այն պատկանել է մասնավոր կոլեկցիոների։ 1966 թվականից կոթողը գտնվում է Կոպենհագենի դանիական թանգարանում և համարվում է երաժշտական նշանագրության ամենավաղ օրինակներից[3][4]։

Կոթողի վրա նշվել է հին հունարեն երկու բանաստեղծություն` դիստիկոն և տապանագիր։ Դիստիկոնի տեքստն ասում է. «Ես պատկեր եմ քարի վրա։ Սեյկիլը ինձ տեղավորել է այստեղ, որտեղ ես ընդմիշտ եմ մնացել, համարվելով հավերժ հիշողության խորհրդանիշ»։ Երաժշտական տապանագրի թարգմանությունը հետևյալն է. «Քանի դեռ ապրում ես, փայլիր։ Քեզ չափից վեր որևէ բանով մի վշտացրու։ Քո կյանքը կարճ է։ Ժամանակը վերցնում է իրենը»[5]։ Տապանագրի տեքստի վերևում պատկերված են հնչյունային բարձրության նշանագրությունների տառային խորհրդանիշները և ռիթմիկ նշանագրությունների լրացուցիչ նշանները։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ջարդված կտորները գրվել են ըստ իոնիական լադի[3][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Владимир Барский Томас Таллис: Числовая тайна имени(ռուս.) // Научный вестник Московской консерватории. — 2018. — Т. 4. — № 35. — С. 119—120. — ISSN 2079-9438.
  2. Анатолий Трифонович Шербан Музыкальные Артефакты Древних Цивилизаций: К Вопросу О Нотации Песнопения Фестского Диска(ռուս.) // Вестник Магнитогорской Консерватории. — 2018. — В. 4.
  3. 3,0 3,1 3,2 John J. Pilch Flights of the Soul: Visions, Heavenly Journeys, and Peak Experiences in the Biblical World. — Wm. B. Eerdmans Publishing, 2011-04-29. — 253 с. — ISBN 978-0-8028-6540-3
  4. John G. Landels Music in Ancient Greece and Rome. — Routledge, 2002-01-31. — 309 с. — ISBN 978-1-134-70487-3
  5. Перевод В. Г. Цыпина. Цит. по: Птолемей. Гармоника <...>. Издание подготовил В. Г. Цыпин. — М., 2013. С. 399.
  6. Там же, с. 399-404.