Սեմյոն Միխայլովիչ Սմիրենսկի (ռուս.՝ Семен Михайлович Смиренский, 1881 - 1971), ռուս անասնաբույժ-անատոմ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր (1926)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1948

Սեմյոն Միխայլովիչ Սմիրենսկի
Семен Михайлович Смиренский
Ծնվել է1881
Մահացել է1971
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտությունանաստաբույժ-անատոմ
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

 
Սեմյոն Սմիրենսկու հուշատախտակը Երևանի Նալբանդյան 47 հասցեում

Ավարտել է Կազանի անասնաբուժական ինստիտուտը (1908 թ.)։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխական շարժումներին։ 1908 թվականից աշխատել է Վարշավայի, Մոսկվայի (1920-1925 թթ.), Լենինգրադի (1925-1926 թթ.), Վիտեբսկի (1926-1928 թթ.), 1928-1963 թվականները՝ Անդրկովկասի (այժմ՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական) ինստիտուտներում։ Սեյմոնի գիտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների անատոմիայի հարցերին։ Ուսումնասիրել է Անդրկովկասում տարածված գոմեշի համեմատական անատոմիան, Հայաստանի բնաշխարհիկ միասմբակավորների, մսակերների, խոշոր ու մանր եղջերավորների ոսկրակազմը, մազեխ և բալբաս ցեղի ոչխարների պոչի մակաճարպի (դմակ) անատոմիան, խոշոր եղջերավորների և ընտանի թռչունների վեգետատիվ նյարդային համակարգը, խնամքի ու կերակրման տարբեր պայմաններում բուծվող տեղական, խառնածին և մաքրող կենդանիների մարմնամասերի մորֆոլոգիան ևն։ Նրա նախաձեռնությամբ ՀԽՍՀ-ում ստեղծվել են առաջին անասնաբուժաանատոմիական և ուսումնական թանգարաններ։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 460