Սեմյոն Ռուդնև
Սեմյոն Վասիլևիչ Ռուդնև (փետրվարի 15 (27), 1899, Putivlsky Uyezd, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1943[1], Նադվորյանսկի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) ժամանակ Ուկրաինայի օկուպացված տարածքում պարտիզանական շարժման կազմակերպիչներից և ղեկավարներից։ Գեներալ-մայոր, Սովետական Միության հերոս (ետմահու, 4․1․1944 թ.), ՍՄԿԿ անդամ 1917 թվականից։
Սեմյոն Ռուդնև | |
---|---|
փետրվարի 15 (27), 1899 - օգոստոսի 4, 1943[1] (44 տարեկան) | |
Ծննդավայր | Putivlsky Uyezd, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Նադվորյանսկի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա |
Պարգևներ |
1916 թվականին ձերբակալվել է հեղափոխական գործունեության համար։ Մասնակցել է Ձմեռային պալատի գրոհին (1917 թ.), Քաղաքացիական պատերազմին (1918-1920 թթ.)։ 1929 թվականին ավարտել է Ռազմաքաղ․ ակադեմիա, եղել է գնդի, բրիգադի կոմիսար։ 1941 թվականի աշնանը ղեկավարել է Սամիի մարզի պարտիզանական ջոկատը, որը միացել է Ս․ Կովպակի գլխավորած Պուտիվլի ջոկատին։ Ռուդնևը դարձել է միավորված ջոկատի, ապա խոշոր ռազմերթային միավորման կոմիսար։ 1942 թվականի սեպտեմբերից եղել է Ուկրաինայի ընդհատակյա անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշաններով։ Զոհվել է մարտում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 TracesOfWar
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյոն Ռուդնև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 13)։ |