Սեմյոն Ժուրախովիչ
Սեմյոն Ժուրախովիչ (ուկրաիներեն՝ Журахович Семен Михайлович, նոյեմբերի 6, 1907, Պրավոբերեժնայա Սոկոլկա, Կոբելյակի շրջան, Ուկրաինա - 1997, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող, կինոսցենարիստ։
Սեմյոն Ժուրախովիչ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1907 |
Ծննդավայր | Պրավոբերեժնայա Սոկոլկա, Կոբելյակի շրջան, Ուկրաինա |
Վախճանվել է | 1997 |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելՍեմյոն Ժուրախովիչը ծնվել է 1907 թվականին Պոլտավայի մարզի Սոկիլկա գյուղում, արհեստավորի ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում։ 1928 թվականից աշխատել է մամուլում, «Більшовик Полтавщини», «Робітник», «Наше слово», «Комуніст» (Харків-Київ) թերթերում։
Հայրենական պատերազմի տարիներին եղել է զինվորական թղթակից[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելԱկնարկների առաջին ժողովածուն լույս է տեսել 1940 թվականին։ Հետպատերազմյա տարիներին տպագրել է վեպեր, վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ։
- «Մեզ մոտ գարուն է գալիս», 1952
- «Նոր ճանապարհ», 1953
- «Մեծ խոսակցություն», 1955
- «Հողմաշատ լեռներ», 1957
- «Սովորական հոգսեր», 1960
- «Կիևյան գիշերներ», 1964
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Աղբյուրներ
խմբագրել- Українська літературна енциклопедія. Т.2. К., 1990. - С.215.