«Սեմյոն Դեժնյով» (ռուս.՝ «Семён Дежнёв»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Գուսարովը[1][2][3]։ Էկրան է բարձրացել 1983 թվականին։ Պատմա-կենսագրական ֆիլմ է, որը պատմում է 17-րդ դարի ռուս ճանապարհորդ, նոր սիբիրյան հողերի հայտնաբերող Սեմյոն Դեժնյովի մասին։

Սեմյոն Դեժնյով
ռուս.՝ Семён Дежнёв
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Գուսարով
ԴերակատարներԱլեքսեյ Բուլդակով
ՕպերատորՎլադիմիր Մակերանեց
Պատմվածքի վայրՍիբիր
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն

Սյուժե

խմբագրել

17-րդ դարի սկիզբ, Վելիկի Ուստյուգը։ Սեմյոն Դեժնյովը սիրահարվում է հարուստ վաճառականի դստերը՝ Ավդոտյային, բայց փեսան աղքատ է։ Աղջկա հայրը պայման է դնում. Դեժնյովը պետք է գնա Սիբիր ու հարստանա և միայն այդ ժամանակ ամուսնանալու համաձայնություն կստանա։ Դեժնյովը համաձայնվում է և մեկնում Սիբիր։ Չնայած նրան, որ նա դիմանում է փորձությանը, բայց Ավդոտյայի մոտ չի վերադառնում։ Նա գտնում է նեղուց «տաք ծովից սառը ծով»․ Կոլիմայի գետաբերանից նա հասնում Է մինչև Խաղաղ օվկիանոս և հայտնաբերում է նեղուց մայրցամաքների միջև։

Ֆիլմն սկսվում և ավարտվում է Ալեքսեյ Միխայլովիչ ցարի համար Դեժնյովի խնդրագրի ընթերցմամբ, որտեղ նա խնդրում է ցարին ողորմալ իրեն․ «Ողորմած պարոն, կարգադրիր ինձ օրինական աշխատավարձ տալ անցած բոլոր տարիների համար, որպեսզի ես՝ քո ճորտը, կաբալային պարտքերում չսպանվեմ, վերջիվերջո չկորչեմ, և շարունակեմ քեզ ծառայել, ինչպես նաև չմոռանամ «իմ ընկերներին»։

Դերերում

խմբագրել
  • Ալեքսեյ ԲուլդակովՍեմյոն Դեժնյով
  • Լեոնիդ Նևեդոմսկի – Միխայլո Ստադուխին
  • Վիկտոր Գրիգորյուկ – Գերասիմ Անկուդինով
  • Օլեգ Կորչիկով – Ֆեդոտ Պոպով
  • Մարգարիտա Բորիսովա – Աբակայադա
  • Իվան Կրասկո – վաճառական Գուսելնիկով
  • Օլգա Սիրինա – Օվդոտիցա
  • Նիկոլայ Գուսարով – Տիմոշկա
  • Ստեպան Եմելյանով – Ատամայ
  • Գենադի Յուխտին – Կոտկին[4]
  • Բոլոտ Բեյշենալիև – Սախեյ
  • Ալիսա Վինոգրադովա – էպիզոդ
  • Լյուդմիլա Մակարովա – էպիզոդ
  • Յուրի Նովոխիժին – էպիզոդ

Նկարահանման խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Գուսարով
  • Սցենարիստ՝ Յարոսլավ Ֆիլիպով
  • Օպերատոր՝ Վլադիմիր Մակերանեց
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Մուրավլյով

Ստեղծում և քննադատություն

խմբագրել

Ն. Գուսարովը իր խնդիրը տեսել է ռուս առաջամարտիկների մասին պատմելու մեջ, որոնց անունները, նրա կարծիքով, հանդիսատեսին ավելի քիչ են հայտնի, քան Կոլումբոսի անունը[5]։ Իր հերոսի գլխավոր հատկանիշները Գուսարովը համարում էր բարությունն ու արդարության զգացումը[6]։ Նա հրաժարվել է ցածրարվեստից ու հեքիաթից և նկարահանվել է հոգեբանական դրամայի ոճով, կոշտ ձևով, որպեսզի ցույց տա հերոսին հաղթահարած դժվարությունները[6]։

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Սվերդլովսկում, Մագադանում, Պսկովում, Չուկոտկայում[5]։ Հատուկ նկարահանումների համար Չուսովայա գետի վրա ամրոց է կառուցվել, իսկ Սոլոմբալյան նավաշինարանի բանվորները երկու առագաստանավ են կառուցել[5]։

Կինոքննադատ Վ. Կիչինը գովել է ֆիլմի հեղինակներին պատմական արժանահավատության, պատմական կերպարների շուրջ նրբանկատորեն մշակված կենցաղային մանրամասների համար[7]։ Քննադատը, մի կողմից, ողջունել է ֆիլմում պատմության առասպելականացման և ռոմանտիզացիայի բացակայությունը, մյուս կողմից հանդիմանել է հեղինակներին նրա համար, որ նրանց չի բավականացրել ազատությունը նյութի հետ վարվելու մեջ[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Джулай Л. Н. На дорогах истории // Искусство кино. — 1986. — № 6. — С. 31—39.
  • Кичин В. С. Легенда и история // Советская культура. — 1984. — № 40. — С. 5.
  • Кичин В. С. «Семён Дежнёв» // Советский экран. — 1983. — № 22. — С. 4—5.
  • Шемякин А. М. Дежнёв со товарищи // Советский экран. — 1984. — № 10. — С. 9—10.