Սեմյոն Բուդյոննու տուն-թանգարան

Սեմյոն Բուդյոննու տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей С. М. Будённого), թանգարան Ռոստովի մարզի Պրոլետարսկի շրջանի Բուդյոննովսկայա ստանիցայում, որը նվիրված է Քաղաքացիական պատերազմի հերոս, Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Միխայլովիչ Բուդյոննուն։

Սեմյոն Բուդյոննու տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌոստովի մարզ
ՎայրԲուդյոննովսկայա
Հիմնադրվել է1939
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը ստեղծվել է 1939 թվականի հունվարի 10-ին։ Պատին փակցված է հուշատախտակ, որի վրա գրված է. «Այս տնակում 1909 թվականից ապրել է Քաղաքացիական պատերազմի ժողովրդական հերոս, Առաջին հեծելազորային բանակի կազմակերպիչներից մեկը, Խորհրդային Միության եռակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Սեմյոն Միխայլովիչ Բուդյոննին»։ 

Թանգարանը գետնատուն է` 1971 թվականից ծածկված ապակե մեծ տաղավարով, որը պաշտպանում է քայքայումից[1]։ Այնտեղ են գտնվում Բուդյոննիների ընտանիքին պատկանած բոլոր կենցաղային իրերը, որոնք պատրաստել է Ս. Մ. Բուդյոննու հայրը` Միխայիլ Իվանովիչը։ Ապակե տաղավարում գտնվում են Առաջին հեծելազորային բանակի կազմավորման պատմությանն առնչվող ցուցանմուշները։ Բակում տեղադրված է Ս. Մ. Բուդյոննու հուշարձանը, որի հեղինակն է ռոստովցի հայազգի քանդակագործ Ն. Վ. Ավետիքովը։

Թանգարանի ցուցանմուշային-ցուցահանդեսային տարածքը 182,25 մ² է։ Պահվող ցուցանմուշների քանակը` 649, այդ թվում` կահույք, կահկարասի և սպասք[2]։

Թանգարանը գտնվում է հետևյալ հասցեով. 347551, Ռոստովի մարզ, Պրոլետարսկի շրջան, Բուդյոննովսկայա ստանիցա Բուդյոննու նրբանցք, 1։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել