Սեղան-պատվանդան ծալովի կահույք՝ արտադրանք, բացված վիճակում կատարում է սեղանի դեր, ծալված վիճակում կատարում է պատվանդանի[1] դեր։ Կենցաղում նաև անվանում են «սեղան-գիրք», որովհետև ծալվում է գրքի պես։

Սեղան-Պատվանդան
Սեղան-Պատվանդան

Սեղանը ավելի հավաք է ծալված վիճակում, որը թույլ է տալիս ավելի նպատակահարմար օգտագործել ոչ մեծ բնակարանների և փոքրածավալ տների տարածքը։

Առավել ֆունկցիոնալ դարձնելու համար կահավորում են ներքին դարակներով։ Սեղան-պատվանդանը կարող է օգտագործվել նաև որպես գրասեղան, ճաշասեղան և աշխատանքային սեղան, ինչպես նաև կարող է ծառայել տարբեր առարկաներ նրա մակերեսին և ներքին դարակներում պահպանելու համար։

Պատմություն խմբագրել

Նման կահույքներ առաջին անգամ արտադրվել է Անգլիայում XVI կամ XVII դարում[2] և պատրաստվել է հասարակ կաղնուց։ Նման սեղանիների մակերեսները սովորաբար կազմված են եղել երեք մասից. կենտրոնական հատվածը եղել է անշարժ, իսկ կողայինները՝ ծալովի[3]։ Հնարավոր է եղել նրանք ոչ միայն դուրս հրել, այլ նաև ներս հրել, եթե այն անհրաժեշտ չէ, ինչպես նաև բերել ուղղաձիգ վիճակի։ Ծալվող հատվածները հենվել են որքերին, որոնք ամրացված են եղել միմյանց վերևից և ներքևից հորիզոնական տարրերով, իրենցից ներկայացնելով դարպասի կառուցվածքին նմանվող ձև։ Առավել մեծ չափերի սեղան-պատվանդանների ծալվող հատվածները ծալված վիճակում ծառայել են որպես հնասյուներ, որ հնարավորություն ընձեռվի մարդկանց սեղանի ոտքերը ծալել սեղանի տակ՝ կենտրոական հատվածում։

XVIII դարի վերջում հայտնագործվեց սեղան-պատվանդանի մի քանի նոր տեսակ, այդ թվում ոչ միայն Մեծ Բրիտանիայում,այլ նաև հյուսիսամերիկյան գաղութներում[4]։ Բացի այդ XVIII դարի վերջին քարորդում՝ Անգլիայում, առավել հայտնի դարձան «սարդի ոտքերով» սեղան-պատվանդանները, որոնց ծալվող հատվածների ոտքերը եղել են շատ բարակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ГОСТ 20400-80 Продукция мебельного производства. Термины и определения
  2. «Fiske & Freeman: Early English Gateleg Tables». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. History of Tables
  4. History of Antique English and American Furniture