Սելֆիդայի, 2016 թվականի ապրիլի Քառօրյա պատերազմի ընթացքում առաջացած ժամանակակից հայերենի նորաբանություն[1]։

Ձևաբանական կառուցվածքը խմբագրել

Բառակազմություն և ստուգաբանություն խմբագրել

Բառը կազմված է երկու բաղադրիչից՝ «սելֆի» (անգլ.՝ Selfie, որը ծագում է անգլ.՝ Self «ինքնուրույն» բառից) և ֆիդայի եզրերից։ Նման՝ երկարմատ բառակազմությունը հայերենում գերակշռող կազմությունն է[2]։

Ըստ որոշ աղբյուրների, բառի հեղինակն է լրագրող Հովիկ Աֆյանը[1]։

Նշանակություն խմբագրել

Առաջին անգամ «սելֆիդայի» եզրը կիրառվել է Քառօրյա պատերազմի ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ, երբ նա ի ցույց բոլորին մեկնեց Արցախ որպես «կամավոր»՝ ռազմական գործողությունների մասնակցելու։ Շուտով համացանցում հայտնվեցին Սուրիկ Խաչատրյանի՝ ռազմական համազգեստով բազմաթով լուսանկարներ, այդ թվում նաև սելֆիներ, ինչը հանրության տարբեր շերտերի կողմից բնութագրվեց որպես ինքնագովազդ, «սեփական անձի հանրահռչակում»[3]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լինենք մեր պետության զինվորը
  2. Սողոմոնյան Մ.Ռ. Լեզվական նորաբանությունների կազմության սկզբունքներն ու կառուցվածքային տիպերը(չաշխատող հղում)
  3. ««Սելֆիդայի» հոդվածը «Գրանիշ» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.