Սելին Բրյուն-Լի

նորվեգուհի դահուկորդ

Սելին Բրյուն-Լի (նորվ.՝ Celine Brun-Lie, մարտի 18, 1988(1988-03-18)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգուհի դահուկորդ, կանադական Վանկուվեր քաղաքում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից, կարճ տարածության մրցավազքերի մասնագետ։

Սելին Բրյուն-Լի
CelineBrun-Lie-Trondheim.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝cross-country skier
Երկիր՝Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 18, 1988(1988-03-18)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Օսլո, Նորվեգիա

Բրյուն-Լիի առաջին ելույթը տեղի է ունեցել 2007 թվականին անցկացված աշխարհի գավաթի մրցումների ժամանակ։ 2008 թվականի դեկտեմբերին դահուկավազքի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ մրցասպարեզ է դուրս եկել։ Ներկա դրությամբ Բրյուն-Լին աշխարհի առաջնությունների ընթացքում երեք անգամ հայտնվել է լավագույն եռյակում՝ մեկ անգամ կարճ վազքում և երկու անգամ թիմային կարճ վազքում։ Նրա լավագույն ցուցանիշը համարվում է դահուկավազքի աշխարհի առաջնությունում 2008-2009 թվականներին ընդհանրական միավորներով 27-րդ տեղը զբաղեցնելը։

2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքի մրցումներում Բրյուն-Լին մասնակցել է երկու մրցավազքում։ Կարճ վազքում նա զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ իսկ թիմային կարճ վազքում՝ 5-րդ հորիզոնականը։

Սելին Բրյուն-Լին իր սպորտային գործունեության ընթացքում մեկ անգամ մասնակցել է դահուկասպորտի 2009 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ հանդես է եկել կարճ տարածության վազքով և զբաղեցրել 11-րդ հորիզոնականը։

Բրյուն-Լին դահուկավազքի մրցումներում հանդես է գալիս Fischer ֆիրմայի դահուկներով։

Օգտագործված աղբյուրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել