Սեդրակ Սեդրակյան (կոմպոզիտոր)

կոմպոզիտոր

Սեդրակ Արշավիրի Սեդրակյան (նոյեմբերի 11, 1938(1938-11-11), Հալեպ, Սիրիա - նոյեմբերի 27, 2013(2013-11-27)[1], Բեյրութ, Լիբանան), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։

Սեդրակ Սեդրակյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 11, 1938(1938-11-11)
Հալեպ, Սիրիա
Մահացել էնոյեմբերի 27, 2013(2013-11-27)[1] (75 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար

Կենսագրություն խմբագրել

Սեդրակ Սեդրակյանը ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 11-ին Հալեպում։ 1960 թվականին ավարտել է Հալեպի երաժշտական դպրոցը, 1962 թվականին՝ Լիբանանի կոնսերվատորիան, 1964 թվականին՝ Դամասկոսի ազգային կոնսերվատորիան։ 1971-1972 թվականներին վերապատրաստվել Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1966-1970 թվականներին դասավանդել է Սիրիայի, 1974-1999 թվականներին՝ Լիբանանի քոլեջներում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Աստվածաբանության ճեմարանում, Բեյրութի Բ. Կանաչյանի անվան երաժշտական վարժարանում (պրոֆեսոր), որի տնօրենն է եղել 1987-1999 թվականներին։

Երկացանկում ընդգրկված են եղել Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Պրոկոֆևի, Մ. Ռավելի, Ռոբերտ Շումանի և ուրիշների գործերից։ Համերգներով հանդես է եկել Բեյրութում, Աթենքում, Մոսկվայում և այլուր։

Սեդրակ Սեդրակյանի սիմֆոնիկ երկերը (400-ից ավելի) առանձնանում են քնարականությամբ, մեղեդայնությամբ։ Հեղինակել է օրատորիաներ, սիմֆոնիաներ (այդ թվում՝ լարային նվագախմբի համար), ռապսոդիաներ, սոնատներ («Ֆանտաստիկ սոնատ»), ֆուգաներ՝ կիթառի, երգչախմբի, երգեհոնի («Ուրախ լեր») համար, ջազային ու դասական երկերի մշակումներ և այլ գործերի։ Թողարկել է 13 լազերային սկավառակներ։

1994 թվականին արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։

Սեդրակ Սեդրակյանը մահացել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին Բեյրութում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։