Սաֆիթա
քաղաք
Սաֆիթա (արաբ․՝ صافيتا), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Տարտուսի մարզում։ Հանդիսանում է Սաֆիթայի գավառի 6 շրջաններից համանուն շրջանի կենտրոնը։ 2004 թվականի դրությամբ շրջանում ապրում էր 129 632 մարդ[1], որից քաղաքում՝ 33 000-ը։
Քաղաք | ||
---|---|---|
Սաֆիթա | ||
صافيتا | ||
![]() Սաֆիթայի աշտարակ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տարտուսի մարզ | |
Մինտակա | Սաֆիթայի գավառ | |
Նահիյա | Սաֆիթայի շրջան | |
ԲԾՄ | 303 մետր | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 32 213 մարդ (2009) | |
Ազգային կազմ | արաբներ, հույներ | |
Կրոնական կազմ | քրիստոնյաներ, ալավիներ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 041 | |
| ||
Քաղաքը հիմնականում բնակեցված է հույն ուղղափառ քրիստինյաներով և ալավիներով։
Պատմություն
խմբագրելՔաղաքը բնակեցված էր եղել փյունիկեցիների ժամանակներից։ Հնագիտական աշխատանքներից հետո հայտնաբերվել է փյունիկյան եւ քանաանյան բնակավայրեր։ 1102 թվականին Ռայմոոնդ IV Թուլուզցին գևավել է քաղաքը Տրիպոլիի Բանու Ամմար ամիրայից։
Քույր քաղաքներ
խմբագրել- Ավստրալիա Marrickville(չաշխատող հղում), Ավստրալիա[2]
- Lalor (Melbourne)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
- ↑ Supplementary Business Paper for Council Meeting 11/05. 13 December 2005. Marrickville City Council. Retrieved on 1 July 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաֆիթա» հոդվածին։ |