Սաֆար Մամեդ օկլի Մեխդիև (ադրբ.՝ Səfər Məmməd oğlu Mehdiyev, մարտի 17, 1973(1973-03-17), Ներամի երկաթգծի կայարանի ավան, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահ, գեներալ-գնդապետ[1]։

Սաֆար Մեխդիև
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1973(1973-03-17) (51 տարեկան)
ԾննդավայրՆերամի երկաթգծի կայարանի ավան, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ծնողներհայր՝ Q21107177?
Զբաղեցրած պաշտոններChairman of the State Customs Committee?
ԿուսակցությունՆոր Ադրբեջան
 Safar Mehdiyev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սաֆար Մեհդիևը ծնվել է 1973 թվականի մարտի 17-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի Նեհրամ գյուղում։ 1998 թվականին նա ավարտել է Թուրքիայի EGE համալսարանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը[2]։

Իր աշխատանքային գործունեությունը նա սկսել է 1990 թվականին ՛ Նախիջևանի Բաբեկի շրջանի Նեհրամ գյուղի կոլտնտեսությունում։

1999-2004 թվականներին աշխատել է ԱՀ պետական մաքսային կոմիտեի ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության մեջ որպես տեսուչ։

2004 թվականի փետրվարից մինչև 2006 թվականի փետրվարը նա աշխատել է որպես Ադրբեջանի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ։ 2006-2018 թվականներին աշխատել է որպես ԱՀ Պետական մաքսային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

2018 թվականի ապրիլին, Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով, նա նշանակվել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ[3]։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել