Սաֆարի Լլոյդ Սեմյուելս (անգլ.՝ Safaree Lloyd Samuels, հուլիսի 3, 1981(1981-07-03) կամ հուլիսի 4, 1981(1981-07-04), Ֆլաթբուշ, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և հեռուստատեսային դեմք։

Սաֆարի Սեմյուելս
Բնօրինակ անունSafaree Samuels
Ի ծնե անունՍաֆարի Լլոյդ Սեմյուելս
Նաև հայտնի է որպեսSafaree Samuels
Ծնվել էհուլիսի 4, 1981 (42 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգերի հեղինակ, հեռուստատեսային դեմք
Գործիքներվոկալ
ԿրթությունՄիդվուդի ավագ դպրոց
ԿապվածՆիքի Մինաժ
ԱմուսինErica Mena Samuels?

Վաղ կյանք խմբագրել

Սաֆարի Լլոյդ Սեմյուելսը ծնվել է 1981 թվականի հուլիսի 4-ին Նյու Յորք նահանգի Բրուքլին շրջանում։ Նա արմատներով ճամայկացի է և ունի երկու քույր[1][2]։

Կարիերա խմբագրել

Երաժշտական կարիերան սկսել է որպես The Hoodstars խմբի անդամ, որը հիմնադրվել է 2000-ականների սկզբին և իր կազմում ընդգրկել է նաև ռեփերներ Նիքի Մինաժին, Lou$tar-ին և Seven Up-ին[3]։ Խումբը լավագույնս հայտնի էր իր «Don't Mess With» երգով, որը 2004 թվականին ընդգրկվել է WWE ընկերության կողմից թողարկված «ThemeAddict: WWE The Music, Vol. 6» ալբոմում[4]։ Խմբի գործունեության դադարից հետո Նիքի Մինաժը սկսեց իր անհատական կարիերան, իսկ Սաֆարին շարունակեց համագործակցել նրա հետ[5]։

2010 թվականին Սաֆարին մի քանի այլ հեղինակների հետ գրեց «Did It On'em» երգը Մինաժի համար, որը զբաղեցրեց 49-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և ընդգրկվեց Մինաժի առաջին՝ «Pink Friday» ալբոմում[6]։ 2012 թվականի սկզբին Մինաժը ներկայացրեց իր «Stupid Hoe» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև Սաֆարին[7]։ Նույն տարվա ապրիլին Մինաժը թողարկեց իր երկրորդ՝ «Pink Friday: Roman Reloaded» անվանումը կրող ալբոմը, որում ընդգրկված երգերից մի քանիսի համահեղինակը Սաֆարին է[8]։

2015 թվականին Սաֆարին թողարկեց իր «It Is What It Is» և «It Is What It Is, Vol. 2» միքսթեյպները[9][10]։ 2016 թվականի սկզբին նա նկարահանվեց երգչուհի Քեյ Միշելի «Քեյ Միշել․ Իմ կյանքը» (անգլ.՝ K. Michelle: My Life) ռեալիթի շոուի մի քանի էպիզոդում[11]։ Նույն տարվա օգոստոսին կայացավ VH1 հեռուստաալիքի «Սեր և հիփ հոփ․ Հոլիվուդ» (անգլ.՝ Love & Hip Hop: Hollywood) ռեալիթի շոուի երրորդ եթերաշրջանի պրեմիերան, որում նկարահանվում է նաև Սաֆարին[12]։

Անձնական կյանք խմբագրել

Սաֆարին երկար տարիներ սիրային հարաբերությունների մեջ էր Նիքի Մինաժի հետ, սակայն նրանք բաժանվեցին 2014 թվականին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Safaree Defends His Man Twerks, Says He's Not Gay — Just Jamaican». Bossip. 2015 թ․ հուլիսի 22. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «Safaree Samuels: Nicki Minaj's Ex-Boyfriend». DailyEntertainmentNews.com. 2015 թ․ ապրիլի 17. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. «Nicki Minaj Was Once On The Run For Attempted Murder, According to 7even Up». HipHopDX. 2015 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «Columbia Records releases ThemeAddict: WWE The Music V6 in stores now!». 2004 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. «Safaree Samuels Opens Up About Breakup with Nicki Minaj». Rap-Up. 2015 թ․ հունվարի 13. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. «Nicki Minaj - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. «Nicki Minaj Gets Ferocious In 'Stupid H–' Video». Rapfix.mtv.com. 2012 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  8. «Nicki Minaj Blasts Ex Safaree Samuels as 'Poor Excuse of a Man' After He Serves Her With Lawsuit». Entertainment Tonight. 2016 թ․ մայիսի 11. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. «Safaree Drops His Mixtape 'It Is What It Is'». The Source. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. «Safaree Samuels - It Is What It Is Vol. 2». HotNewHipHop. 2015 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. «"I Dont Want No Big Thang Poking Me, I Need My Walls": K.Michelle And Safaree Samuels Link Up To Talk Bae Situations». VH1. 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. «Safaree Joins Love & Hip Hop Hollywood To Prove He's More Than Just Nicki Minaj's Ex». VH1. 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. «Why Did Nicki Minaj & Safaree Samuels Break Up? Their Reported Split Has to Do with Fame & Jealousy». Bustle. 2014 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել