Սացումա-բրիտանական պատերազմ

Սացումա-բրիտանական պատերազմ (ճապ.՝ 薩英戦争, անգլ.՝ Bombardment of Kagoshima օգոստոսի 15-ից 17, 1863 թվական), զինված հակամարտություն ճապոնական Կագոսիմա քաղաքում Սացումա դքսության և Մեծ Բրիտանիայի ավիաջոկատի միջև։

Սացումա-բրիտանական պատերազմ
Թվական15օգոստոսի 17 1863
ՎայրՃապոնիա Կագոսիմա, Սացումա
ԱրդյունքՈչ-ոքի
Հակառակորդներ
Միացյալ Թագավորություն Միացյալ ԹագավորությունՍացումա Հան
Հրամանատարներ
ՍաՍացումա
Կողմերի ուժեր
7 շոգենավ
101 թնդանոթներ
3 շոգենավ
83 թնդանոթներ
Ռազմական կորուստներ
11 մահացածներ
52 վիրավորներ
5 մահացածներ
10 վիրավորներ
500 տուն ավերվեց

Պատմություն խմբագրել

Կագոսիմայի հրետանային ռմբակոծություն

Պատերազմի պատճառը դարձավ 1862 թվականի սեպտեմբերի 14-ի Նամամուգիում տեղի ունեցած պատահարը։ Պատերազմի ժամանակ Սացումա իշխանությունը մահացու վիրավորեց երկու բրիտանացի նավաստիների, ովքեր ճապոնական վարվելաձևի կանոնները խախտել էին, փորձելով անցնել սամուրայների շարքի միջով։ Ճապոնական կառավարությունը ի դեմս Սյոգունատի համաձայնվեց պաշտոնապես ներողույթուն խնդրել և Մեծ Բրիտանիային ռազմատուգանք վճարել՝ 100 հազար ֆունտ ստեռլինգի չափով։ Սակայն Սացուման հրաժարվեց բրիտանացիներին հանձնել մեղավորներին և հավելյալ ռազմատուգանք՝ 25 հազար ֆունտ ստեռլինգի չափով։

1863 թվականի օգոստոսի 11-ին բրիտանակն ավիաջոկատը՝ կազմված 7 առագաստանավերից, վիցե-ադմիրալ Ավգուստ Կուպերի հրամանատարությամբ մտավ Սացումայի մայրաքաղաք Կագոսիմա քաղաքի նավահանգիստը։ Հաջորդ օրը բրիտանացիները հայտարարեցին ճապոնացիներին, որ պահանջում են պատժել մեղավոր սամուրայներին և վճարել փոխհատուցում։ Սացուման հրաժարվեց, այդ իսկ պատճառով էլ օգոստոսի 15-ին Կուպերը գրավեց երեք ճապոնական նավ։ Ի պատասխան ճապոնացիները սկսեցին Տեմպո լեռից կրակ բացել դրոշակակիր «Էվրիալ» նավի ուղղությամբ։ Նրանում վիրավորվեցին 6 մարդ և զոհվեցին 7-ը, ներառյալ նավի կապիտանը, գնդապետ Ջոն Ջոսլինգը, և իր օգնականը։ Ավիաջոկատը հապաղեց պատասխան կրակում 2 ժամ, քանի որ վառոդի պահեստները լցված էին փոխհատուցմամբ ստացված սյոգունատից։ Փոխհրաձգությունը շարունակվեց 2 օր, որի ընթացքում ուժեղ տուժեցին Կագոսիմայի թաղամասերը։ Օգոստոսի 17-ին բրիտանացիները նահանջեցին դեպի Յոկոհամա վերանորոգման և վառելանյութի վերալիցքավորման համար։

Սացումայի ներկայացուցիչները, որոնք արդեն ստորագրել էին խաղաղության պայմանագիրը

Պատերազմ խմբագրել

Բրիտանական հրետանու կրակոցների հեռավորությունը լիցքավորված Արմսթրոնգ թնդանոթի գնդակներով գերազանվում էր ճապոնական հրանոթների կրակոցների հեռավորությանը 4 անգամ։ Այդ իսկ պատճառով հարձակվողներին հաջողվեց անվտանգ հեռավորությունից ավերել Կագոսիմա քաղաքի 10 %-ը՝ Սյուսեյկան արդյունաբերական կենտրոնի և դրամահատոցարանի հետ միասին։ Բրիտանացիների կողմից զոհվել է 11 մարդ, 57 մարդ վիրավորվել է։ Սացումների կողմից զոհվել է 5 մարդ, 10 մարդ վիրավորվել է։ Բայց և այնպես բրիտանական նավատորմի ռազմական կարողությունը ստիպեց Սացումային գիտակցել հակաարտաքին ուղղության վտանգավորությունը, որը կարող էր պատճառ դառնալ Արևմուտքի երկրների կողմից Ճապոնիայի գաղութացմանը։

1863 թվականի օգոստոսի 17-ին սացումԱցիները և բրիտանացիները հաշտություն կնքեցին։ Առաջիններին ներկայացնում էր Օկուբո Տոսիմիտiն և Սիգենո Յասուցուգուն, իսկ երկրորդներին՝ Ճապոնիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Էդվարդ Նիլը։ Ըստ հաշտագրի պայմանի՝ սացումցիները պիտի բրիտանացիներին վճարեին սյոգունատայի փոխառության փոխհատուցում, իսկ բրիտանացիները գնելու էին սացումցիներից նրանց շոգենավերը։ Հետագայում Սացուման այդպես էլ չվերադարձրեց փոխառության գումարը։ Իսկ Մեծ Բրիտանիան ակտիվ համագործակցության մեջ մտավ սացումցիների հետ՝ թույլ տալով վերջիններիս ստաժավորում անցնել իրենց երկրում։

Արտաքին հղումներ խմբագրել

Մատենագրություն խմբագրել

  • Denney, John. Respect and Consideration: Britain in Japan 1853 - 1868 and beyond. Radiance Press (2011). ISBN 978-0-9568798-0-6
  • Polak, Christian. (2001). Soie et lumières: L'âge d'or des échanges franco-japonais (des origines aux années 1950). Tokyo։ Chambre de Commerce et d'Industrie Française du Japon, Hachette Fujin Gahōsha (アシェット婦人画報社).
  • __________. (2002). 絹と光։ 知られざる日仏交流100年の歴史 (江戶時代-1950年代) Kinu to hikariō: shirarezaru Nichi-Futsu kōryū 100-nen no rekishi (Edo jidai-1950-nendai). Tokyo։ Ashetto Fujin Gahōsha, 2002. 10-ISBN 4-573-06210-6; 13-ISBN 978-4-573-06210-8; OCLC 50875162
  • Rennie, David Field, The British Arms in North China and Japan Originally published 1864. Facsimile by Adamant Media Corporation (2005), ISBN 1-4021-8184-1
  • Satow, Ernest. "The Bombardment of Kagoshima", Chapter VIII, A Diplomat in Japan.
  • Totman, Conrad 1980 The collapse of the Tokugawa Bakufu, 1862-1868 University of Hawai Press, Honolulu, ISBN 0-8248-0614-X