Սարօղլան
Սարօղլան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոնուսի գավառակում[1]։ Գտնվում էր Թոնուս Գյուղաքաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, Ալիս գետի ձախակողմյան վտակներից մեկի ձախ ափին, Կեսարիա-Սեբաստիա ճանապարհի վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Սարօղլան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Թոնուսի գավառակ | |
Այլ անվանումներ | Սար-Օղլան, Սարըօգլան, Սարըօղլան, Սարը օղլան, | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 16 938 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Պատմություն
խմբագրելԲնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բնակչություն
խմբագրելՄեծ եղեռնի նախօրեին ուներ 70 տուն՝ 560 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՍարօղլանն ուներ եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԵկեղեցուն կից գործում էր դպրոց[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 548
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 247)։ |