Սարմատովայի պարտեզ (Տագանրոգ)

Սարմատովայի պարտեզ (ռուս.՝ Сад Сарматовой), Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի բնակիչների մշակութային հանգստի վայր, որը հայտնվել է 20-րդ դարի առաջին քառորդում։ Ամառային պարտեզի հիմնադիրը եղել է տիկին Ա. Ս. Սարմատովան[1]։ Նրա տարածքը գտնվում էր Իտալական նրբանցքում[2]։

պարտեզ
Սարմատովայի պարտեզ
ռուս.՝ Сад Сарматовой
ԵրկիրՌուսաստան
ՔաղաքՏագանրոգ
ՀիմնադիրԱ. Ս. Սարմատովա
Հիմնադրման թվական20-րդ դարի առաջին քառորդ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տագանրոգի Հունական փողոցի և Իտալական նրբանցքի թիվ 3 տան մոտ գտնվում էր ամառային պարտեզը՝ տասնամյակների ընթացքում քաղաքի բնակիչների մշակութային հանգստի վայրերից մեկը։ Այն 20-րդ դարի առաջին քառորդում հիմնադրել է նախկին պարուհի և երգչուհի Ա. Ս. Սարմատովան։ Լենինի փողոցում, մայթի լայնքով տեղադրված էր ցուցանակ. «Սարմատովայի պարտեզ»։

Սկզբնապես այս վայրում տիկին Սարմատովան բացել էր մանրապատումների թատրոն։ Այն հանգրվանել էր մի փոքրիկ հրապարակում, որը կազմված էր երկու հարթակից։ Սարմատովայի ամառային պարտեզում հաճախ ցուցադրվել են էստրադային համարներ, որոնք գալիս էին դիտելու օտարերկրացիները, տեղացի սպաներն ու իրավաբանները։ Մշակութային հանգստի վայրում աշխատել է ռեստորան, որը կոչվել է է «Բուֆֆ»։ Այնտեղ հյուրերին մատուցվող խմիչքների մեջ եղել են անգլիական վիսկի և ֆրանսիական կոնյակ։ Բուֆետում կարելի էր գտնել պաղպաղակ, մրգահյութ, գարեջուր, կվաս, զելտերյան ջուր, սիտրո։ Էստրադային ներկայացումները սկսվել են երեկոյան ժամը տասին, իսկ ռեստորանն աշխատել է մինչև գիշերվա երկուսը։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ պարտեզի աշխատանքում եղել է մի փոքր դադար, ապա այն կրկին սկսել է գործել։ Սարմատովայի պարտեզը տեղափոխվել է ժողովրդական կրթության կառավարման կոմիտեի ենթակայությանը, այնուհետև այն ղեկավարել է քաղլուսավորության գեղարվեստական բաժինը, և ամառային պարտեզը դարձել է Տագանրոգի դրամատիկական թատրոնի մասնաճյուղը։ Խորհրդային Միության ժամանակ այստեղ հանդես են եկել Կլավդիա Շուլժենկոն, Վադիմ Կոզինը, Վլադիմիր Կորալլին, Իզաբելլա Յուրևան, Յակով Սկոմարովսկու էստրադային նվագախումբը։

1930-ական թվականների վերջում էստրադան Սարմատովայի պարտեզում գտնվում էր վերին հարթակում, որն Իտալական նրբանցքին զուգահեռ էր։ Հիմա այդ տեղում կառուցված է մանկավարժական ինստիտուտի հանրակացարանը։ Նաև վերևի հարթակում երկար փայտե նստարանների շարքեր էին, որոնք նախատեսված էին 200-300 հանդիսատեսի համար։ 1928 թվականին նստարանները ցանկապատվեցին դիկտե վահաններով են, այնուհետև կառուցվեց փայտե հոծ ցանկապատ։ Նստարանների վերևում կառուցվեց ծածկ, որը հանդիսականներին կարող էր պաշտպանել եղանակային անբարենպաստ գործոններից։ Ստորին հարթակում տեղակայվեցին սրճարան, ռեստորան, շատրվան, թփեր, մանրախճով կածաններ[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0
  2. О. П. Гаврюшин. Гуляет старый Таганрог
  3. «Дом 1. Итальянский переулок». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.