Սարդու, հայաբնակ գյուղ Իրանում, Ղարադաղ գավառում։ 20-րդ դարի սկզբին ունեցել է 216 հայ բնակիչ (44 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի տարբեր տեսակների մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով,առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները 1946 թվականին ներգաղթել են Խորհրդային Հայաստան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 229