Սարգիս (գուսան)
գուսան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս (այլ կիրառումներ)
Սարգիս (ծննդյան և մահվան թվերն անհայտ են), VII դարի հայ երգիչ (գուսան), որի համբավը տարածված էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ Պարսկաստանում և առհասարակ Մերձավոր Արևելքում։ Հանդես է եկել պարսկական արքունիքում, մասնակցել երաժշտական մրցույթների։ VII դարի սկզբներին Տիզբոնում եղել է արևելյան երաժշտության տեսական-գեղագիտական սկզբունքները կարգավորող և այն վավերացնող երաժիշտների շարքում։
Սարգիս | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | գուսան |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 215)։ |