Սարգիս Ազատովիչ Սարխայան (նոյեմբերի 26, 1947(1947-11-26), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2021(2021-01-24)), վրացահայ խորհրդային մարզիկ, սեղանի թենիսիստ, 1975 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, խառը զուգախաղում Էլմիրա Անտոնյանի հետ նվաճել է արծաթե մեդալ, Եվրոպայի առաջնությունների եռակի արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, երկու անգամ դարձել է ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1968, 1978)։ Միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ[1]։

Սարգիս Սարխայան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սեղանի թենիսիստ
Երկիր՝ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 26, 1947(1947-11-26)
Ծննդավայր՝Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հունվարի 24, 2021(2021-01-24) (73 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1947 թվականին, Բաթում քաղաքում։ Եղել է ձախլիկ։ 15 տարեկանում դարձել է Վրաստանի մեծահասակների չեմպիոն։ 1961 թվականին Կովկասի ուժեղագույն խաղացողների մրցաշարում նա առաջին անգամ հաղթել է ԽՍՀՄ-ի հավաքականի անդամ Նիկոլայ Նովիկովին[2] Սեղանի Թենիսի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային վարկանիշային աղյուսակի ամենաբարձր դիրքը եղել է 7-րդ տեղը՝1973 թվականին[3]։

Ընդհանուր առմամբ, ԽՍՀՄ անհատական առաջնություններում Սարգիս Սարխայանը նվաճել է 45 մեդալ (26 ոսկե, 11 արծաթե, 8 բրոնզե)։

Մարզական կարիերայի ավարտից հետո աշխատել է ԽՍՀՄ պատանեկան թիմի մարզիչ։ 1991 թվականին սկսել է մարզել Իտալիայի կանանց ազգային հավաքականը, որը նրա ղեկավարությամբ կարողացել է դուրս գալ Եվրոպայի առաջնության բարձրագույն խումբ։ Հավաքականը 2003 թվականին նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 2004 թվականից մարզել է «Sterilgarda TT Castel Goffredo» (Իտալիա) ակումբի կանանց թիմը[4]։

Կյանքի վերջին տարիներին ապրել է Մոսկվայում։ Մահացել է 2021 թվականի հունվարի 24-ին[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. André Damman. «History of world rankings» (PDF) (անգլերեն). Официальный сайт ITTF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  2. Сархаян Саркис Азатович
  3. André Damman. «History of world rankings» (PDF) (անգլերեն). Официальный сайт ITTF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  4. Юрий Зубарев Саркис Сархаян (2) // Настольный теннис. — 2007. — № 9.
  5. «Печальная весть...». ttfr.ru. Официальный сайт ФНТР. 25.01.2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  6. Батумский теннисист Саркис Сархаян золотыми буквами вошел в историю мирового спорта

Արտաքին հղումներ խմբագրել