Սարգիս Մոկացի

հայ գրիչ և մանրանկարիչ

Սարգիս Մոկացի (մականունը՝ Մազման, հավանաբար ծն. 1520-1530-ական թթ. - մահ. 1602), հայ գրիչ և մանրանկարիչ։ Հոր անունը Հովհաննես էր, մոր անունը՝ Թրվանդ։ Ապրել և ստեղծագործել է Մոկաց գավառի Բոլենց գյուղում։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է Սարգիս Մոկացու նկարազարդած ձեռագրերից վեցը 1579, 1592, 1594, 1595 թթ. և XVI դարի հինգ Ավետարան (ձեռագրեր №№ 5520, 5516, 5831, 300, 278) և 1593-ի մեկ Գանձարան (ձեռագիր № 5346)։

Սարգիս Մոկացի
Ծնվել էենթդ․ 1520-ականներ[1] կամ ենթդ․ 1530-ականներ[1]
Վախճանվել է1602[1]
Մասնագիտությունգրիչ և մանրանկարիչ

Սարգիս Մոկացին հավասարապես տիրապետել է գծի և գույնի արտահայտչական հնարավորւթյուններին։ Նրա ձեռագրերը աչքի են ընկնում հարուստ նկարազարդումներով։ Սարգիս Մոկացին ունեցել է աշակերտներ, որոնցից Ստեփանոսն ու Մեսրոպը, լայն ճանաչում են ձեռք բերել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 217.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 217