Սարգիս Հովհաննիսյան (ֆուտբոլիստ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սարգիս Արամայիսի Հովհաննիսյան (օգոստոսի 17, 1968, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայ ֆուտբոլիստ, խաղացել է պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում։
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Սարգիս Արամայիսի Հովհաննիսյան | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 17, 1968 (55 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր |
Երևան, ![]() | |||||||||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||||||||
Քաշ | 81 կգ | |||||||||||||||||
Դիրք | Պաշտպան, կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԵրևանի մարզադպրոցի սան է։ Սկսել է խաղալ որպես հարձակվող, մարզվել է Սեյրան Գալստյանի մոտ, այնուհետև խաղացել է ձախ կիսապաշտպանի դիրքում։ Արարատի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 1987 թվականին։ Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը ակումբի կազմում անցկացրել է 89 խաղ, խփել՝ 9 գոլ։ 1992 թվականին տեղափոխվել է Մոսկվայի Դինամո, որը մարզում էր Վալերի Գազաևը, սակայն վնասվածքի պատճառով կորցրել է տեղը թիմի կազմում և ստիպված է եղել 1994 թվականի գարնանը Կոնստանտին Բասկովի թիմը գլխավորելու ժամանակ լքել ակումբը և տեղափոխվել Մոսկվայի Լոկոմոտիվ Յուրի Սյոմինի գլխավորությամբ, որտեղ դարձել է թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Նա մնացել է թիմում մինչև 1999 թվականը, հաջորդ մրցաշրջանը անցկացրել է Լոկոմոտիվի երկրորդ թիմում, որը հանդես էր գալիս II Լիգայում, կարիերան ավարտել է 2001 թվականին Ռուբինի կազմում։
Հավաքականներ
խմբագրելԽաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում։ 1990 թվականին մասնակցել է ոչ պաշտոնական խաղի ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում Իսրայելի դեմ խաղում։ 1994-1999 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 16 խաղ որպես թիմի ավագ։
2004 թվականից մարզում է Լոկոմոտիվի երիտասարդական թիմը։
Տիտղոսներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- klisf.ru կայքում(չաշխատող հղում)
- Ռուսաստանի ազգային հավաքականի պաշտոնական կայքում Արխիվացված 2009-02-08 Wayback Machine
- bronepoezd.ru կայքում Արխիվացված 2010-12-04 Wayback Machine