Սարգիս Հակոբյան (ֆուտբոլիստ)

Սարգիս Գասպարի Հակոբյան (փետրվար 1939 - հունիսի 13, 2014(2014-06-13), Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան), խորհրդային ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Սարգիս Հակոբյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ փետրվար 1939
Մահվան ամսաթիվ հունիսի 13, 2014(2014-06-13) (75 տարեկան)
Մահվան վայր Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1959—1960 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շիրակ ? (3)
1961—1964 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ 55 (6)
1964—1965 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոռի 45 (7)
1966—1968 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նարզան ? (19)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ֆուտբոլ սկսել է խաղալ 10 տարեկանում։ 18 տարեկանից խաղացել է Լենինականի «Շիրակում»։ ԽՍՀՄ առաջնությունում հանդես է եկել «Շիրակ» (1959-1960), «Սպարտակ»/«Արարատ» Երևան (1961-1964), «Լոռի» Կիրովական (1964-1965), «Սպարտակ»/«Նարզան» Կիսլովոդսկ (1966-1968) ակումբներում։

1962 թվականին մասնակցել է ԽՍՀՄ գավաթի կիսաեզրափակչին։

Վարպետների թիմերում կարիերան ավարտելուց հետո խաղացել է Կիսլովոդսկի քաղաքային թիմում։ Աշխատել է «Միկրոկոմպոնենտ» (Ուչկեկեն) գործարանում, եղել է գործարանի թիմի խաղացող մարզիչ, որը երկրամասի չեմպիոն և գավաթակիր էր։ 1977 թվականից աշխատել է Կիսլովոդսկի թիվ 1 մարզադպրոցում որպես մարզիչ, այնուհետև «Կաշվե գնդակ» ֆուտբոլի մարզադպրոցի մարզիչ։ Նրա ուսանողների թվում են եղել Վիտալի Լիսենկոն, Յուրի Միրոշնիկը, Անատոլի Վովկը, Անդրեյ Կլեմենիշչևը, Ռուստամ Դուդովը։

Մահացել է 2014 թվականին։ Նույն թվականից Կիսլովոդսկում անցկացվում է Հակոբյանի հիշատակին նվիրված ամենամյա մանկական ֆուտբոլի մրցաշարը[1]։ Մրցաշարերի անցկացման նախաձեռնողը որդին է՝ Արթուր Հակոբյանը, որը Կիսլովոդսկի դումայի պատգամավոր է[2], ԴԿ հանգստավայրի տնօրեն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ежегодный турнир по футболу имени Саркиса Акопяна». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Депутат - Думы города курорта Кисловодска 4-го созыва». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Памяти Саркиса Гаспаровича Акопяна». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.